+37496288287

ՇՈԿՈԼԱԴԵ ՄՈՒՍ՝ ՍԻՐՈ ՕՐՎԱ ՀԱՄԱՐ

Սիրահարների օրվան՝ Սուրբ Վալենտինին  բոլորն անհամբեր են սպասում:  Սիրո խոսոտվանությանը, նվերներին ու հետաքրքիր ժամանցին զուգակցում է նաև համեղ ու անուշաբույր ուտելիքների ցանկը:

article-0-1AD3565B00000578-413_634x693

Կանանց և աղջիկներին նվերներից ու անակնկալներից ոչ պակաս անհանգստացնում է, թե օրվան համապատասխան ինչ ուտեստ կամ դեսերտ ընտրել, ի՞նչպես երեկոն դարձնել սիրելիի համար անմոռանալի:

Dark-Chocolate-Mousse-Cups_AFarmgirlsDabbles_AFD-600x900

Ներկայացնում ենք համեղ աղանդեր` շոկոլադե մուս

Անհրաժեշտ է`

200 գր. սև կամ կաթնային շոկոլադ

200մլ. կաթ

2ճ/գ դառը սուրճ

4ճ/գ սերուցքային կարագ

2 հավկիթ

Պատրաստման եղանակը

Շոկոլադը հարել բլենդերով կամ ձեռքով մանրացնել, իսկ շոկոլադի մի փոքր մասը պահել ձևավորման համար: Կաթսայի մեջ եփել կաթը` ոչ եռման աստիճանի, ավելացնել կարագը, սուրճը, ապա եփել մինչև կարագը հալչի, որից հետո ավելացնել նախապես մանրացրած կամ հարած շոկոլադը: Ապա հարել և ավելացնել հավկիթն ու դարձյալ հարել մինչև զանգվածը դառնա համասեռ զանգված:

Այն կարող եք լցնել հետաքրքիր սրտաձև տարանների մեջ և դնել սառնարանում: Մուսը պետք է սառչի 4 ժամ, որից հետո կարող եք մատուցել:

v-day-choc-mousse-8-650x433

 

Similar Articles

Most Popular

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 26 ՀԱՍՑԵՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԲԱՑՎԵՑ NEW LOOK BEAUT SALON-Ը 

Օրերս, Աբովյան քաղաքում՝ Հանրապետության 26  հասցեում պաշտոնապես բացվեց NEW LOOK BEAUTY  գեղեցկության սրահը: Չնայած սրահն արդեն մեկ տարի է, ինչ գործում է, բայց եվ...

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՍԹՐԱՅՔԲՈԼ ԽԱՂԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է

Վերին անտառային 144/3 հասցում պաշտոնապես բացվեց HOTPUBG սրահը, որը ներկայացնում է Սթրայքբոլ  համաշխարհային ճանաչում ունեցող ռազմական-սպորտային խաղը: Պաշտանական բացմանը մեզ էր սպասվում մի շարք անակնկալներ,...

DERMEN HOLDINGS-Ի ՓԱԿ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆ ՈՒ ՀԱՅՏՆԻ ՀՅՈՒՐԵՐԸ

Օրերս, Զաքյան 10 հասցեում գտնվող Պանացեա ռեստորանում տեղի ունեցավ DERMEN HOLDINGS-ի փակ միջոցառումը, որի կազմակերպչական աշխատանքները վստահված էր մեզ: DERMEN HOLDINGS-ը զբաղվում է ռոբոտաշինությամբ, շենքերի...