+37496288287

ՇԵՆԳԱՎԻԹ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԲԱՑՎԵՑ ԿԱՐԱՍ ԱԶԳԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՑԱՆՑԻ 15-ՐԴ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԸ

Կարաս ազգային սննդի ցանցը Ամանորի նախաշեմին բացեց իր 15-րդ մասնաճյուղը ՀՀ-ում՝ Շենգավիթ վարչական շրջանում:

Դեկտեմբերի 23-ին,Շենգավիթ համայնքում բացվեց արդեն թվով 2-րդ Կարասը՝ սրճարան-ռեստորան ֆորմատով։Այն գտնվում է Գարեգին Նժդեհ 34 հասցեում(Կինո Հայրենիքի հարևանությամբ), ունի 2 ընդարձակ և հարմարավետ հարկեր՝ ժամանակակից ներքին հարդարանքով, ինչպես նաև առանձնասենյակներ, որոնք նախատեսված են 8-10 անձանց համար։

«Նոր, 15-րդ մասնաճյուղի բացումը տոների նախաշեմին մեկ տարվա մեծ և շատ կարևոր աշխատաքների ամփոփումն է։ Կարաս ազգային սննդի ցանցի համար ավարտվող տարին շատ նշանակալից է, քանի որ այս տարի Երևանում վերաբացվեց Խանջյանի մասնաճյուղը՝ նոր ֆորմատով, բացեցինք նոր բիստրո Ավանում։», – նշեց Կարաս ազգային սննդի ցանցի հիմնադիր-տնօրենԱշոտ Հարությունյանը: «Շենգավիթում 2-րդ մասնաճյուղի բացումը հնարավորություն կտա ավելի արագ առաքումներ իրականացնել քաղաքի այս հատվածում», – հավելեց նա։

Ինչպես ցանցի բոլոր մասնաճյուղերում, նորաբացԳ․ Նժդեհի 34-իԿարասում նույնպես հասանելի են ստանդարտ ծառայությունները. համեղ և արագ առաքում, սեղանի ամրագրման հնարավորություն և բանկային քարտերով վճարում, հաճախորդների համար թեժ գիծ  և այլն: Ռեստորանը բաց է ամեն օր՝ժամը 10:00- 01:00:

DSC_9716 DSC_9720 DSC_9722 DSC_9725 DSC_9730 DSC_9732 DSC_9733 DSC_9735 DSC_9737 DSC_9741 DSC_9742 DSC_9743 DSC_9754 DSC_9755 DSC_9758 DSC_9761

Similar Articles

Most Popular

DERMEN HOLDINGS-Ի ՓԱԿ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆ ՈՒ ՀԱՅՏՆԻ ՀՅՈՒՐԵՐԸ

Օրերս, Զաքյան 10 հասցեում գտնվող Պանացեա ռեստորանում տեղի ունեցավ DERMEN HOLDINGS-ի փակ միջոցառումը, որի կազմակերպչական աշխատանքները վստահված էր մեզ: DERMEN HOLDINGS-ը զբաղվում է ռոբոտաշինությամբ, շենքերի...

ԲԱԲԱՅԱՆ 12 ՀԱՍՑԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՑՎԵՑ ՇԱՄՍ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ

Օրերս, Բաբայան 12 հասցեում վերաբացվեց Շամս ստոմատոլոգիական կենտրոնը, որը ներկայացնում է ստոմոտոլոգիական բոլոր  ծառայությունները: Հիմնադիր-տնօրեն, կլինիկայի ղեկավար, բժիշկ, ստոմատոլոգ Սարգիս Շամոյանին շնորհավորելու էին եկել...

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԵՐԳՉՈՒՀԻ ԱՍՏՂԻԿ ՍԱՖԱՐՅԱՆԻ «ԴՈՒ ՈՒԺԵՂ ԵՍ» ՁԱՅՆԱՍԿԱՎԱՌԱԿԻ ՓԱԿ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

Ապրիլի 18-ին Երևանի Best Western Plus - Congress հյուրանոցում տեղի ունեցավ երգչուհի Աստղիկ Սաֆարյանի թվով 4րդ «Դու Ուժեղ ես» խորագրով հերթական ձայնասկավառակի փակ շնորհանդեսը...