+37496288287

ՆՈՐ ՄՈՏԻՎԱՑԻԱ ՄԱՅՐԻԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ. ՓԱԿ ԲՐԱՆՉԻՆ ՄԱՐԻ ՍԱՐԻԿՅԱՆԸ ՆԵՐԿՅԱՑԱՐԵՑ «ՄԱՅՐԻԿԻ ՕՐԱԳԻՐԸ» ԳԻՐՔԸ

Ինձ համար մի փոքր անծանոթ թեմայի մասին եմ այսօր Ձեզ պատմելու: Հրավիրված էի Tizziano` մասնակցելու Մարի Սարիկյանի «Մայրիկի օրագիր»-ը գրքի փակ բրանչին, որի ընթացքում մոտիվացվեցի գեղեցիկ մայրիկների հետ, գրքից ոգեշնչվեցի և որոշեցի, որ ես էլ չեմ վախենա մամա լինելուց )))

Ինչ խոսք, օրվա ընթացքում հասկացա, թե ինչքան կարևոր է տիրապետել բոլոր գաղտնիքներին՝ մինչ մամա դառնալը, քանի որ դեպրեսիան, այս դեպքում, ավելի քիչ կլինի: Ասածս այն է, որ եթե կան մայրիկներ, ովքեր հղիության ընթացքում են կամ արդեն բալիկ ունեն, և չգիտեն, թե ինչպես պետք է զբաղվել փոքրիկի և իրենց խնամքով և ոչ միայն, ապա  այս հարցերի պատասխանը կգտնեն,  իհարկե,   «Մայրկի օրագիր»-ը գրքում, որտեղ հեղինակը՝ Մարի Սարիկյանը կիսվել է իր կյանքի փորձով, ինչպես նաև հմուտ մասնագետների  խորհուրդներով ստեղծել է գիրքը:

Բրանչին ներկա էին մի շարք հայտնի մայրիկներ, ովքեր զրույցի ընթացքում կիսվեցին իրենց անցած ճանապարհով. պետք է ասեմ, որ նույնիսկ հմուտ մայրիկներին այս գիրքը հետաքրքրեց, քանի որ և՛ շատ բովանդակալից է, և՛ գեղեցիկ դիզայն ունի, և՛ կարող է հանդես գալ որպես նվեր: Օրինակ ես` իմ շրջապատում հիմա ունեմ 3 հղի ընկերուհի և ,վստահ եմ, որ իրենց համար սա ամենահետաքրքիր ու կարևոր նվերն է լինելու:

Մի խոսքով, շնորհակալ եմ նաև գեղեցիկ ու համեղ հյուրասիրության, լավ մթնոլորտի, գեղեցիկ նվերների և ջերմության համար: Շնորհավորում եմ Մարիին և հիշեցնում Ձեզ , որ սեպտեմբերի 29-ին ՝ Moscafe-ում, ժամը 14:00-17:00-ն  տեղի կունենա  «Մայրիկի օրագիր»-ը գրքի շնորհանդեսը:

 

Similar Articles

Most Popular

MULTI MAGIC MALL-ՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԲԱՑՎԵՑ KOTON ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲՐԵՆԴԻ ՍՐԱՀԸ

Աշխարհահռչակ ճանաչում ունեցող Koton-ն  առաջին անգամ պաշտոնապես բացվել է Հայաստանում` Մեջիք Մոլում: Koton բրենդի պատմությունը սկիզբ է առել 1988 թվականին` ընդամենը 25 քառակուսի մետր...

KILEJIAN’S BEAUTY LOUNGE-Ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ ՍԱՐՅԱՆ 26/3 ՀԱՍՑԵՈՒՄ

Սարյան 26/3 հասցեում օրերս պաշտոնապես բացվեց KILEJIAN'S BEAUTY LOUNGE-ի թվով 2-րդ սրահը. առաջին սրահը  Նալբանդյան 3 հասցեում է,որը գործում է շուրջ 5 տարի:Նշենք, որ...

TRUEZARD ՍՐԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ՝ ԽԱՆՋՅԱՆ 33 ՀԱՍՑԵՈՒՄ

Օրերս, Խանջյան 33 հասցեում պաշտոնապես բացվեց TRUEZARD խանութ-սրահը: Թրուզարդ fashion brand-ը ստեղծվել է 2021 թվականին և գլխավոր նպատակը եղել է, վեր հանել մագաղաթյա և...