Նրա յուրահատկությունը, օրգինալ լինելը, վառ անհատականությունն ուղղակի անհնար է չնկատել՝ Նարինե Սիմոնյան, ով մասնագիտությամբ լեզվաբան է (իսպաներենի և անգլերենի մասնագետ) , սակայն ուսանողական տարիներից աշխատել է տարբեր ոլորտներում՝ հետաքրքրվելով նաև նորաձևությամբ:
« 4 տարի է, ինչ աշխատում եմ Հայաստանում «Retail Group Armenia» ընկերությունում, որը Dalma Garden Mall-ում և Yerevan Mall-ում ունի ավելի քանի 36 բրենդային խանութ: Այստեղ անհնար է հետ մնալ թրենդներից և չհետևել նորաձևությանը: Իհարկե, շատ հաճելի է, երբ մարդկանց առաջարկում ենք տարբեր կերպարներ և համադրություններ. սա հնարավորություն է տալիս լայնացնել մարդկանց աշխարհայացքը նորաձևության շրջանում», – նշում է Նարինեն, ավելացնելով, որ նորաձևությունն իր համար ինքնաարտահայտման միջոց է:
Տարիների ընթացքում նրա ոճը շատ է փոխվել և համոզված է, որ դեռ շատ է փոխվելու.
«Շատ կարևոր է լինել համարձակ հագուստի համադրություններում և փորձել գտնել այն լուծումը, որը համապատասխանում է քեզ: Հագուստ ընտրելիս ունեմ մի փոքր գաղտնիք. աշխատում եմ գումար ներդնել մնայուն մոդելների մեջ, քանի որ երբեք գումար չեմ վճարի մի մոդելի համար, որը ապրելու է մեկ սեզոն: Փոխարենը, կգնեմ շատ լավ որակի վերարկու կամ կաշվե բաճկոն, որոնք, վստահ եմ, որ երբեք դուրս չեն գա նորաձևությունից»:
Նարինեն ունի մի շարք գաղտնիքներ նորաձևության ոլորտում. օրինակ՝ առավոտյան հեշտությամբ հագուստ ընտրելու համար արդեն մի քանի սեզոն է ինչ ունի, այսպես կոչված, կապսուլային զգեստապահարան, որտեղ առանձին բաց պահարանի վրա պահում է իր ամենասիրելի բազային հագուստը, որոնք կարելի է մեկը մյուսի հետ համադրել:
«Այս շրջանում հետևում եմ մինիմալիստական ոճին, սահմանափակ, ոչ վառ գույներ, փոքր աքսեսուարներ: Իհարկե, ժամանակ առ ժամանակ, երբ ինչ-որ խնջույքի եմ մասնակցում, կարող եմ կրել համարձակ հագուստ, բայց շատ հազվադեպ: Սիրում եմ անհամադրելի տարբեր ոճերի համադրությունը: Իմ մեջ ապրում է երկու տարբեր կերպար՝ Casual հագուստի սիրահար և մյուսը, որը սիրում է չափազանց կանացի լուծումներ»- ասաց Նարինեն և նշեց, որ իր լուքերը տեղադրում է հիմանակնում Instagram-ի իր էջում:
Պետք է նշեմ, որ Նարինեի հետ կարելի երկար խոսել նորաձությունից, նոր միտումներից, քանի որ այս ոլորտում նա տիրապետում է բոլոր առանձնահատկություններին: Առաջարկում եմ դիտել նրա լուսանկարները և, ինչու չէ, սովորել, թե ինչպես կարելի է ճիշտ համադրել հագուստը, ստանալ յուարահտուկ կերպարներ և տարբերվել այնպես, ինչպես նա: