+37496288287

ՆԱԻՐԻԱՆԸ ՄՐՑԱՆԱԿ է ՍՏԱՑԵԼ ԿՈՍՄԵՏԻԿԱՅԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ

Հայկական առաջին բնական կոսմետիկա արտադրող Նաիրիանը բրոնզե մեդալ ստացավ Մեծ Բրիտանիայի «FreeFrom Skincare Awards» կոսմետիկայի միջազգային մրցույթում, «Դեմքի խնամք» (leave on) անվանակարգում:

 «FreeFrom Skincare Awards»-ը հիմնադրվել է՝ խրախուսելու եւ գնահատելու այն տեղական եւ միջազգային ընկերություններին, որոնց արտադրած մաշկի խնամքի միջոցները զերծ են ալերգեններից, քիմիական հավելումներից եւ հոտերից, որոնք հարուցում են մաշկի զգայունություն, ալերգիաներ, եւ առնչվում են էթիկական, բնապահպանական եւ առողջապահական խնդիրների:

 

«Մենք շատ հպարտ ենք այս ձեռքբերումով: Նաիրիանի հակատարիքային Գիշերային շիճուկը իսկապես բացառիկ խնամքի միջոց է, թերեւս ամենասիրվածը մեր հաճախորդների շրջանում: Բաղադրիչների «աստղային» փնջի՝ հայտնի հայկական ծիրանի, լեռնային մասուրի եւ չիչխանի յուղերի շնորհիվ մաշկը երիտասարդացնող այս շիճուկն արտակարգ կերպով բարելավելում եւ սնուցում է մաշկը, եւ դեմքին հաղորդում է երիտասարդական փայլ: Ինչպես եւ մեր մյուս խնամքի միջոցները, այն զերծ է նավթային հիմքով նյութերից, արհեստական հոտերից եւ ներկերից, ավելին, այն ընդհանրապես չի պարունակում կոնսերվանտներ»,- ասաց Նաիրիանի համահիմնադիր եւ գիտական ղեկավար Անահիտ Մարկոսյանը:

 

Մրցույթի արդյունքները հայտնի են դարձել հուլիսի 30-ին: Դրան նախորդել է ժյուրիի ղեկավարած մեկամսյա փորձարարական շրջանը՝ չորս միջազգային փորձառու մասնագետների մասնակցությամբ, եւ ամփոփվել է մեկշաբաթյա փորձագիտական նիստերի ընթացքում:

 Մրցույթի ամբողջական արդյունքներին կարելի է ծանոթանալ www.freefromskincareawards.co.uk կայքէջում:

https://www.facebook.com/nairiancosmetics/

Similar Articles

Most Popular

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 26 ՀԱՍՑԵՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԲԱՑՎԵՑ NEW LOOK BEAUT SALON-Ը 

Օրերս, Աբովյան քաղաքում՝ Հանրապետության 26  հասցեում պաշտոնապես բացվեց NEW LOOK BEAUTY  գեղեցկության սրահը: Չնայած սրահն արդեն մեկ տարի է, ինչ գործում է, բայց եվ...

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՍԹՐԱՅՔԲՈԼ ԽԱՂԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է

Վերին անտառային 144/3 հասցում պաշտոնապես բացվեց HOTPUBG սրահը, որը ներկայացնում է Սթրայքբոլ  համաշխարհային ճանաչում ունեցող ռազմական-սպորտային խաղը: Պաշտանական բացմանը մեզ էր սպասվում մի շարք անակնկալներ,...

DERMEN HOLDINGS-Ի ՓԱԿ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆ ՈՒ ՀԱՅՏՆԻ ՀՅՈՒՐԵՐԸ

Օրերս, Զաքյան 10 հասցեում գտնվող Պանացեա ռեստորանում տեղի ունեցավ DERMEN HOLDINGS-ի փակ միջոցառումը, որի կազմակերպչական աշխատանքները վստահված էր մեզ: DERMEN HOLDINGS-ը զբաղվում է ռոբոտաշինությամբ, շենքերի...