Այս անգամ ձեզ եմ ներկայացնում ոճային ու իր կերպարով միշտ առանձնացող Յուլիա Զաքարյանին, ով իր ինքնատիպ կերպարներով գրավել է բոլորիս ուշադրությունը: Յուլիան մասնագիտությամբ լեզվաբան է, սակայն, նրան ավելի հոգեհարազատ է նորաձևությունը և հենց այս պատճառով էլ նա պատրաստվում է ուսումը շարունակել եվրոպայում՝ հենց նորաձևության ոլորտում:
Յուլիայի համար նորաձևությունը գաղափարների, հետաքրքրությունների, էմոցիաների, արժեքների ինդիվիդուալ արտահայտում է՝ հագուստի միջոցով.
«Երբեք երկար չեմ մտածում ինչ հագնել այսօր, քանի որ մտահաղացումը գալիս է միանգամից, պահից և տրամադրությունից, իսկ հոգեհարազատ ոճն ինձ համար այն է, ինչում դու քեզ վստահ ես զգում: Ինքս սիրում եմ փորձարկումներ անել և կարծում եմ, որ յուրաքանչյուր անհատ ով ազատ, համարձակ ու օրիգինալ է իր հագուստի ընտրության մեջ՝ նորաձև է»,- ManeH-ի հետ զրույցում նշեց Յուլիան:
Դե ինչ, առաջարկում եմ դիտել նրա ինքնատիպ, յուրահատուկ ու ոճային լուսանկարները և մոտիվացվել, քանի որ նրանց նայելով մտքով գնում ես դեպի նորաձևության աշխարհ: