+37496288287

ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԲԱՑՎԵՑ «ԴԱՐԱՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆՈՐԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

Սույն թվականի հունվարի 28-ին «Մենք» պետական և ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամը Մոկվայի Տապան թանգարանում բացեց «Դարավոր Հայաստանի նորանկախ պետությունը» խորագրով լուսանկարչական-ժամանակագրական ցուցահանդեսը, որը նվիրված էր ՀՀ անկախության հռչակման 25-ամյա տարեդարձի և ՀՀ բանակի կազմավորման 25-ամյակին:

1rL32vA

«Դարավոր Հայաստանի նորանկախ պետությունը» լուսանկարչական-ժամանակագրական ցուցահանդեսը բացվեց՝   Հայ Առաքելական եկեղեցու` Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի, Երևանի քաղաքապետարանի,  ինչպես նաև` ՀՀ արտաքին գործերի նախարարության աջակցությամբ:

9_Daravor-Hayastani-norankakh-petutyun@

Ցուցահանդեսի շրջանակներում ներկայացվել են Հայաստանի Հանրապետության 1990-2016 թվականների ընթացքում տեղի ունեցած կարևոր մշակութային, գիտական, քաղաքական, հասարակական, տնտեսական և այլ իրադարձությունների ժամանակագրությունը: Վերջիններս ներկայացվել են մեկ կամ երկու լուսանկարի տեսքով և տեքստային հավելվածով:

8_Daravor-Hayastani-norankakh-petutyun@

Ավելի քան 160 լուսանկարները ներկայացվել են փաստագրական, արխիվային և գեղարվեստական ձևաչափով:

Ցուցահանդեսը կգործի մինչև փետրվարի 23-ը 2017թ. Մոսկվայում Հայկական եկեղեցական համալիրի Տապան թանգարանում՝ Օլիմպիսկի պրոսպեկտ 9 հասցեով:

4_Daravor-Hayastani-norankakh-petutyun@

Հիշեցնենք, որ ցուցահանդեսը անցնող տարի՝ 2016-ին, առաջին անգամ բացվել է Երևանում (Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում), ապա ներկայացվել է Լոս- Անջելեսում (Գելնդելի քաղաքապետարանի ճեմասրահում) և Փարիզում (9-րդ շրջանի քաղաքապետարանում):

Աղբյուրը՝ Menq.org

 

Similar Articles

Most Popular

MULTI MAGIC MALL-ՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԲԱՑՎԵՑ KOTON ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲՐԵՆԴԻ ՍՐԱՀԸ

Աշխարհահռչակ ճանաչում ունեցող Koton-ն  առաջին անգամ պաշտոնապես բացվել է Հայաստանում` Մեջիք Մոլում: Koton բրենդի պատմությունը սկիզբ է առել 1988 թվականին` ընդամենը 25 քառակուսի մետր...

KILEJIAN’S BEAUTY LOUNGE-Ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ ՍԱՐՅԱՆ 26/3 ՀԱՍՑԵՈՒՄ

Սարյան 26/3 հասցեում օրերս պաշտոնապես բացվեց KILEJIAN'S BEAUTY LOUNGE-ի թվով 2-րդ սրահը. առաջին սրահը  Նալբանդյան 3 հասցեում է,որը գործում է շուրջ 5 տարի:Նշենք, որ...

TRUEZARD ՍՐԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ՝ ԽԱՆՋՅԱՆ 33 ՀԱՍՑԵՈՒՄ

Օրերս, Խանջյան 33 հասցեում պաշտոնապես բացվեց TRUEZARD խանութ-սրահը: Թրուզարդ fashion brand-ը ստեղծվել է 2021 թվականին և գլխավոր նպատակը եղել է, վեր հանել մագաղաթյա և...