Նրան չնկատելն ուղղակի անհնար է. վառ անհատականություն, մի քիչ խենթություն, տարբերվող ու յուրահատուկ այս աղջիկը՝ Միրիամ Բաղդասարյանը (նույն ինքը Մանեն) ավարտել է նկարչական արվեստի դպրոցը: Բայց, Միրիամի կյանքում երաժշտությունը անհատական տեղ է զբաղեցնում. սիրում է երգել, նվագել.հաճախում է դաշնամուրի և հարվածային գործիքների դասընթացների:

«Ընթերցասեր եմ և իմ կյանքի ամեն դեպք փորձում եմ ասոցացնել գեղեցիկի հետ, կարդացածս պատմության ազդեցության ներքո։ Սիրում եմ կյանքը»,- ահա այսպես է իրեն նկարագրում Միրիամը:


նորաձևությունը Միրիամի համար արվեստ է.
«Մեր կյանքում շատ կարևոր փաստ է հագնվելու էսթետիկային հետևելը: Նորաձևության թանկ հաճույքները զգալու համար մեզ հարկավոր է ընդամենը մեկ բան՝ պարզություն , քանի որ աշխարհը պարզությանն է ձգտում և այդ պարզության մեջ է համադրվում գեղեցիկն ու ներդաշնակը։ Չնայած ավելացնեմ, որ ինձ աններդաշնակ, աննոռմալ նորաձևությունն էլ է դուր գալիս )))» :


Դե ինչ, առաջարկում եմ դիտել Միրիամի լուսանկարները և գնահատել նրա բարձր ճաշակը: Ի դեպ, Միրամն այժմ մասնակցում է «X factor» նախագծին, ուստի, խորհուրդ եմ տալիս հետևել ելույթներին և քվեարկել նրա օգտին:












