+37496288287

«ՄԻՍՍ ԱՊՀ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԵԶՐԱՓԱԿՉԻՆ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՃԱՆԱՉՎԱԾ ԱՍՏՂԵՐ

 18424804_1401900703206188_1191531026_n

Երևանում հունիսի 6-ին կայանալիք «ՄԻՍՍ ԱՊՀ» միջազգային գեղեցկության մրցույթի եզրափակչին կմասնակցեն նաև հայտնի ու ճանաչված աստղեր: Մրցույթի աստղային հյուրերի թվում են ռուս հայտնի երգիչ, կոմպոզիտոր, հեղինակ-կատարող, բազմաթիվ միջազգային ստուգատեսների մասնակից Միշել Դարը, հանրահայտ ռուս հաղորդավարուհի Եկատերինա Գուսևան, երգչուհի, մոդել, դերասանուհի, մի շարք մրցույթների դափնեկիր Բուկատարան (Մարիա Բուկատար), հեռուստառադիոհաղորդավար, իմպրովիզացիաների արքա Պավել Դիկանը, երգչուհի, «Իքս-ֆակտոր» շոուի մասնակից Ալիսա Դանելիան, ռուսական սիրված «Голос» նախագծի մասնակից, Ագուտինի թիմի անդամ, ինչպես նաև «Նոր ալիք-2012» մրցույթում հանդես եկած երգիչ Մայքլ Բլեյզը:

Հիշեցնենք, որ «ՄԻՍՍ ԱՊՀ» միջազգային գեղեցկության մրցույթի եզրափակիչը կանցկացվի «Փարավոն» ժամանցի համալիրում: Աստղային հյուրերը ամբողջ երեկոյի ընթացքում իրենց ելույթներով կզարդարեն միջոցառումը: «Միսս ԱՊՀ 2017» մրցույթի եզրափակչին մասնակցելու համար Հայաստան կժամանեն ԱՊՀ անդամ երկրների 18-25 տարեկան 20-25 գեղեցկուհիներ, ովքեր հաղթել են իրենց երկրներում կայացած ընտրական մրցույթներում։ «ՄԻՍՍ ԱՊՀ» միջազգային գեղեցկության մրցույթը նոր մասշտաբային ծրագիր է, որը կազմակերպել են երկու բրենդային կազմակերպություններ՝ «Топ модель России» և «Российская красавица» համառուսական մրցույթների կազմակերպիչ «Ալեքս Գրուպ» ՍՊԸ պրոդյուսերական կենտրոնը (Մոսկվա)՝ ի դեմս գլխավոր տնօրեն Ալեքսանդր Աբդուլիմովի և և «NAIRI TRAVEL» տուրիստական գործակալությունը (Երևան)՝ ի դեմս տնօրեն Նաիրի Մնացականյանի։ Միջազգային գեղեցկության մրցույթի նպատակն է բացահայտել աղջիկների, ովքեր ունակ են պատշաճ և բարձր մակարդակով ներկայացնել ԱՊՀ երկրները համաշխարհային նորաձևության և կինոարտադրության ասպարեզներում, հաղթողի համար ապահովել պրոֆեսիոնալ զարգացում և մասնագիտական աճ, որին կհաջորդեն հրավերներն աշխարհահռչակ մոդելային տների, տարբեր պրոդյուսերական ընկերությունների և կինոարտադրողների կողմից, ինչը «ՄԻՍՍ ԱՊՀ»-ի հաղթողին կընձեռի այդ ոլորտներում առաջնային դերեր զբաղեցնելու հնարավորություն:

Մրցույթի նպատակներից է նաև ամրապնդել ԱՊՀ երկրների միջև միջազգային հարաբերությունները մոդելինգի և գեղեցկության ոլորտներում: «ՄԻՍՍ ԱՊՀ 2017»-ի եզրափակչի ժյուրիի կազմում ընդգրկված են ոլորտի 11 փորձառու մասնագետներ` 3-ը` Հայաստանից, 4-ը՝ Ռուսաստանից և 4-ը՝ ԱՊՀ անդամ այլ երկրներից։ Գեղեցկության մրցույթի եզրափակիչը կլուսաբանեն հայտնի բլոգերներ, նորաձևության հայտնի ամսագրերի խմբագիրներ, նորաձևության քննադատներ, դիզայներներ և հայտնի աստղային դեմքեր, ովքեր հատուկ այս միջոցառմանը մասնակցելու համար կժամանեն Հայաստան: «ՄԻՍՍ ԱՊՀ 2017» գեղեցկության մրցույթին մասնակցում է 13 երկիր: Այն ընդգրկում է 25 միլիոնանոց լսարան: Մրցանակային ֆոնդը կազմում է 16,2 մլն ՀՀ դրամ: Տեղեկացնենք, որ միջոցառման աջակիցների թվում են ԱՊՀ Միջպետական կոմիտեն, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը, Երևանի քաղաքապետարանը: Հավելենք նաև, որ շուտով հայտնի կդառնան այն գեղեցկուհիների անունները, ովքեր հեղինակավոր ստուգատեսին կներկայացնեն Հայաստանը:

Similar Articles

Most Popular

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 26 ՀԱՍՑԵՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԲԱՑՎԵՑ NEW LOOK BEAUT SALON-Ը 

Օրերս, Աբովյան քաղաքում՝ Հանրապետության 26  հասցեում պաշտոնապես բացվեց NEW LOOK BEAUTY  գեղեցկության սրահը: Չնայած սրահն արդեն մեկ տարի է, ինչ գործում է, բայց եվ...

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՍԹՐԱՅՔԲՈԼ ԽԱՂԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է

Վերին անտառային 144/3 հասցում պաշտոնապես բացվեց HOTPUBG սրահը, որը ներկայացնում է Սթրայքբոլ  համաշխարհային ճանաչում ունեցող ռազմական-սպորտային խաղը: Պաշտանական բացմանը մեզ էր սպասվում մի շարք անակնկալներ,...

DERMEN HOLDINGS-Ի ՓԱԿ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆ ՈՒ ՀԱՅՏՆԻ ՀՅՈՒՐԵՐԸ

Օրերս, Զաքյան 10 հասցեում գտնվող Պանացեա ռեստորանում տեղի ունեցավ DERMEN HOLDINGS-ի փակ միջոցառումը, որի կազմակերպչական աշխատանքները վստահված էր մեզ: DERMEN HOLDINGS-ը զբաղվում է ռոբոտաշինությամբ, շենքերի...