«Միսս աշխարհ» մրցույթի հաշմանդամություն ունեցող թագուհին՝ Քսենյա Բեզուգլովան վնասվածքը ստացել է սարսափելի պատահարի ժամանակ:
Բժիշկները դժվարությամբ, բայց կարողացան փրկել Քսենյա Բեզուգլովայի կյանքը, սակայն նրա ստացած վնասվաքի պատճառով ստիպված էր տեղաշարժվել հաշմանդամի սայլակով: Ոչ պատահարը, ոչ հաշմանդամի սայլակով տեղաշարժվելը չկարողացան կոտրել Քսենյային: Նա միշտ կանացի է ու միշտ գեղեցիկ: Քսենյա Բեզոըգովան <<Միսս աշխարհ>> սայլակավոր հաշմանդամների գեղեցկության մրցույթի 2012թ. հաղթողն է:
Այդ մրցույթին մասնակցում են միայն սայլակ օգտագործող աղջիկները, ովքեր պոդյում են դուրս գալիս ոչ հաշմանդամ տղա մոդելների ուղղեկցությամբ: Մրցույթի կիսաեզրափակչի փուլից առաջ, կուլիսներից կորում է Քսենյաի զգեստը, ավելի ուշ պարզվում է, որը նրա զգեստը հագել է մրցույթի մասնակիցներից մեկը: Երկար անհույս փորձերից հետո Քսենյաի զգեստը վերադարձում են իրեն և նա հենց այդ զգեստով դառնում է մրցույթի հաղթող: Ինչպես ընդունված է, գեղեցկության մրցույթի հաղթողները զբաղվում են հասարակական գործունեությամբ: Քսենյայի ջանքերով Մոսկվայում բացվել է առաջին լողափը, որը հարմարեցված է հաշմանդամություն ունեցող անձանց համար: Քսենյան ամուսնացած է և ունի մեկ դուստր:
Գոհար Նավասարդյան