+37496288287

ՄԻՄԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ. YEREVAN STYLE

Միմի Գրիգորյանի հետաքրքիր ու յուրօրինակ ոճը գրավում է բոլորի ուշադրությունը: Նա մասնագիտությամբ տնտեսագետ է, իսկ ավելի կոնկրետ՝ մակրոտնտեսագետ: Ինչպես ինքն է ասում, փորձել է աշխատել հենց իր մասնագիտությամբ, բայց հասկացել է, որ արվեստն իրեն ավելի հոգեհարազատ է.

«Հիմա ավելի մոտ եմ արվեստին՝ հատկապես նորաձևությանը: Աշխատում եմ հայտնի նորաձևության տներից մեկում: Ինչ խոսք, նորաձևությունն ինձ համար, իրոք, կարևոր է. հետևում եմ արտասահմանյան դիզայներներին, բայց, շատ անգամ, ինձ համար looker ընտրելիս չեմ առաջնորդվում նորաձևությամբ և չեմ մտածում նորաձև լինել: Հագնում եմ ինչ-որ ինձ հոգեհարազատ է, հարմար ու համապատասխան իմ ոճին: Հստակ գիտեմ ոճս և փորձում եմ դրան մնալ հավատարիմ»:

18217641_1194821323977294_349564921_n

Միմին ասաց, որ չի թերագնահատում հագուստի և նորաձևության ուժը, բայց, միևնույնն է, իր համար այն պաշտամունք չի դարձնում:

«Առօրյայում նախընտրում եմ sport chic և  casual ոճերը, իսկ  երբեմն էլ դասականը՝ կախված, թե ուր եմ պատրաստվում գնալ կամ ինչ հանդիպում ունեմ: Բոլոր դեպքերում, հագուստի մեջ գնահատում եմ մինիմալ գույները, պարզը, հասարակը.  չեմ սիրում վառ գույներ, ավելորդ ձևածքներ և կցոններ»:

15069048_977225772383282_893313769933552477_o

Վերջում, նորաոճ աղջիկը մեր հայուհիներին խորհուրդ է տալիս լինել ոճային, համարձակ և ունենալ ոճի զգացողություն:

Իսկ ես առաջարկում եմ դիտել Միմիի լուսանկարները և գնահատել նրա տարբերվող ոճը:

       15304099_988357394603453_1528208759547122096_o 16266145_1045156955590163_3938553336612232209_n  13220928_849773265128534_540641051283399560_n

 

18191138_1132117726894085_1528611450_n 18191369_1132117763560748_1187411668_n 18197506_1132117733560751_70556510_n 18197654_1132117676894090_1374408504_n 18197763_1132117776894080_53814264_n 18217135_1132117670227424_349792603_n 18236162_1132117683560756_1530884602_o

 

Similar Articles

Most Popular

SILAS DESIGN STUDIO-Ի ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ՀԵՏԱԳԱ ԱՆԵԼԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ինտերիերի դիզայնում, ինչպես ճարտարապետությունում, գոյություն ունեն շատ տարբեր ոճեր, որոնք ձևավորվել են տարբեր պատմական դարաշրջններում։  Ինտերիերի դիզայնը (ինտերիերային դիզայն) դիզայնի ճյուղ է, ուղղորդված տարածության...

DERMEN HOLDINGS-Ի ՂԵԿԱՎԱՐԸ ՀԱՆԴԻՊԵՑ ԻՆՏԵՐԻԵՐ ԴԻԶԱՅՆԵՐՆԵՐԻ ԵՎ ՈԼՈՐՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՈԻՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

Երեկ, DERMEN HOLDINGS-Ի հիմնադիր Վահե Զեյնալյանն, ով արդեն տարիներ շարունակ է, ինչ լայն գործունեություն է ծավալում այս ոլորտում, հանդիպեց ճարտարապետների, ինտերիեր դիզայներների, ոլորտի ներկայացուցիչների...

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 26 ՀԱՍՑԵՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԲԱՑՎԵՑ NEW LOOK BEAUT SALON-Ը 

Օրերս, Աբովյան քաղաքում՝ Հանրապետության 26  հասցեում պաշտոնապես բացվեց NEW LOOK BEAUTY  գեղեցկության սրահը: Չնայած սրահն արդեն մեկ տարի է, ինչ գործում է, բայց եվ...