Ուշադրություն, գեղեցկուհիներ, այսուհետ ManeHblog-ն իր Yerevan style բաժնում անդրադառնալու է երևանյան գեղեցկուհիներին՝ առանձնացնելով միայն յուրահատուկ ու վառ անհատականություններին: Եթե գտնում եք, որ դուք տարբերվում եք ձեր յուրօրինակ ոճով, սիրում եք կրել street style ոճի հագուստ, ապա գրեք այս հասցեով՝ editor@manehblog.com:
Դե ինչ, այս անգամ street style-ի մասնակիցն է 20 ամյա Մարիաննան, ով սովորում է Գեղարվեստի պետական ակադեմիայում: Նա միշտ տարբերվում է իր առանձնահատուկ ոճով. դասականից մինչև խիստ սպորտային, սակայն, ինչպես որ ես եմ նկատել, նրան ավելի հոգեհարազատ է street style–ը: Մարիաննան կարողանում է ճիշտ համադրել գույները և հետևել նորաձևության միտումներին: ManeH-ի հետ զրույցում նա ասաց, որ նորաձությունն իր համար առաջին հայացքից սեփական անձի մասին պատմելու և ներկայանալու դրսևորում է:
<<Ամեն ոճով էլ փորձում եմ հանդես գալ և, իհարկե, գրագետ մոտենալ յուրաքանչյուր ոճի: Օրվա լուքը ընտրում եմ ըստ օրվա պլանների և հարմարության:>>,- նշեց գեղեցկուհին՝ ավելացնելով, որ, առաջին հերթին, լուք ստեղծելիս սկսում է աքսեսուարի ընտրությունից:
Դե ինչ, առաջարկում եմ դիտել Մարիաննայի յուրահատուկ լուսանկարներն, ով շարունակում է զարմացնել բոլորիս: