+37496288287

ՁԱԽ ՀԱՐՈՒԹԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՀԱՄԵՐԳՆ ԱՆՄՈՌԱՆԱԼԻ ԵՐԵԿՈՆ է ԼԻՆԵԼՈՒ.ԽԱՉԻԿ ԵՂՈՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ

Ձախ Հարութի երևանյան համերգն անմոռանալի երեկոն է լինելու. Խաչիկ Եղոյանը ներկայացնում է միջոցառման մանրամասները

ՀՀ վաստակավոր արտիստ, սիրված երգիչ Հարութ Փամբուկչյանը՝ Ձախ Հարութը, Հայաստանում մենահամերգ չի ունեցել 2012 թվականից: Նրա երևանյան համերգը, որը կազմակերպվելու է այս տարվա մայիսի 20-ին Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մեծդահլիճում, սպասված իրադարձություն է սիրված արտիստի բազում երկրպագուների համար: Հին ու սիրված երգեր, նոր ստեղծագործություններ, անակնկալ հյուրեր. միջոցառման կազմակերպիչ Yeghoyan Production-ի ղեկավար, ռեժիսոր, պրոդյուսեր Խաչիկ Եղոյանը մեզ հետ զրույցում ներկայացնում է Ձախ Հարութի համերգի մանրամասները:

15338618_10211244063280007_1641172509576448464_n

-Ինչպե ՞ս առաջացավ Ձախ Հարութի մենահամերգը Հայաստանում կազմակերպելու գաղափարը:

– Ձախ Հարութն ու հայրիկս (հաղորդավար Արտավազդ Եղոյանը-հեղ.) ընկերներ էին, ես դեռ չէի ծնվել, երբ նրանք ստեղծել էին «Էրեբունի» վոկալ-գործիքային համույթը: Հայրս ինձ շատ էր պատմել Ձախ Հարութի մասին: Տարիներ անց, երբ նա ԱՄՆ-ից եկավ Հայաստան, մեր միջև կապ ստեղծվեց: Ինչպես բոլորը, այդպես էլ ես սիրում էի Հարութին և նրա երգերը: Հինգ տարի առաջ սկսեցինք համագործակցել որպես գործընկերներ, դարձանք ընկերներ, թեև ունենք տարիքային մեծ տարբերություն: Վերջին տարիներին Ձախ Հարութին ԱՄՆ-ից պարբերաբար` ամսվա մեջ մեկ-երկու անգամ, հրավիրում են Հայաստան` տարբեր միջոցառումների: Նման ակտիվությունը և մարդկանց սերը մեզ ստիպեց հասկանալ, որ մեծ համերգ կազմակերպելու պահը հասունացել է: Մանավանդ, որ վերջին համերգը տեղի է ունեցել 2012 թվականին և մուտքը եղել է միայն հրավիրատոմսերով: Այսինքն` բոլոր նրանք, ովքեր տարբեր շերտերում ծանոթներ չունեին, չէին կարողացել ներկա գտնվել այդ համերգին: Պետք էր այդ մարդկանց համար համերգ կազմակերպել: Անցյալ տարվա վերջին որոշեցինք, որ 2017-ին պետք է կազմակերպենք Ձախ Հարութի մենահամերգը: Ես առաջարկեցի, որ այն տեղի ունենա մայիսի` մեր հաղթանակների ամսվա ընթացքում:  Համերգի հետ կապված ամեն ինչ եռագույն է` տոմսերը, ազդագրերը, ազդերիզները (բաներներ):

…Վերջին շրջանում, երբ Ձախ Հարութը Հայաստան էր այցելում, հաճախ էինք քայլում Հյուսիսային պողոտայով: Մեկ-երկու ժամից ավելի էր տևում այդ ճանապարհն անցելը: Մարդիկ մոտենում էին նրան, ողջագուրվում, երգում էին, խնդրում իրենց հետ երգել: Ու մենք հասկացանք, որ պահը հասունացել է, պետք է համերգ կազմակերպել:

14441083_1041498902630751_3372046390451969399_n

-Ինչպիսի ՞ ն է Ձախ Հարութի արձագանքը: Սպասու ՞մ է, պատրաստվո՞ւմ համերգին:

– Շատ է սպասում: Ես 20 տարուց ավելի որպես ռեժիսոր և պրոդյուսեր աշխատում եմ մշակույթի և շոու բիզնեսի ոլորտում, բայց չեմ տեսել նման բարձր պատասխանատվության զգացում ունեցող արտիստի: Թող ներեն ինձ իմ ընկերները: Նույնիսկ հարսանեկան և այլ արարարողությունների ժամանակ երգելու համար Ձախ Հարութը պատրաստվում է 7-10 օր. կենդանի նվագակցությամբ կատարում այն երգերը, որ երգել է 40 տարի: Եվ երբևիցե որևէ տեղ չի երգել «մինուս» տարբերակով:

Համերգը կրում է My Life («Իմ կյանքը») անվանումը: Յուրատեսակ հաշվետվություն է լինելու, որը կարծես ամփոփելու է Ձախ Հարութի համերգային գործունեությունը:

11667507_10207020791980864_669144411246937386_n

-Գաղտնիք չէ, որ Ձախ Հարութն ունի բազմաթիվ սիրված ստեղծագործություններ ունի: Ի՞նչ գործեր են հնչելու համերգին:

-Համերգը լի է լինելու անակնկալներով: Երկրպագուները կունկնդրեն հին ու դասական դարձած երգեր. ամեն մեկը կգտնի իր սիրած երգը, այն երգը, որի ներքո սիրահարվել է, առաջարկություն արել իր կնոջը և այլն: Իհարկե, ներկայացվելու են նոր երգեր: Կարող եմ ասել, որ հնչելու է Համո Սահյանի խոսքերով և Նարեկ Դուրյանի երաժշտությամբ My Life («Իմ կյանքը») երգը. հենց այդ ստեղծագործության անունն է կրում համերգը: Կհնչեն նաև նոր երգեր:

-Անդրադառնանք նաև Yeghoyan Production-ի գործունեությանը: Ի՞նչ կարևոր միջոցառումներ եք հասցրել կազմակերպել:

-Մեր 20-ամյա կազմակերպությունը ժամանակին կոչվում էր «ԳԱԽԵՔՍ» երիտասարդական միություն: Ժամանակի ընթացքում անվանումը փոփոխության ենթարկվեց, 7 տարի է Yeghoyan Production անվանմամբ ենք ներկայանում: Բազմաթիվ միջոցառումներ ենք կազմակերպել: Կարող եմ նշել մի քանիսը, որոնցից շատերը մեծ արձագանքներ ունեցան: Ժամանակին Հայաստանի Հանրային հեռուստաընկերությամբ առաջին իրապատում շոուներից մեկը կազմակերպեցինք, որը կոչվում էր «Աստղաձուլարան»: 2007 թվականին էլ հինգ Արսեն Գրիգորյաններին հավաքեցինք և նրանց մասնակցությամբ յուրահատուկ միջոցառում կազմակերպեցինք:

Մեր կազմակերպության վերջին ձեռքբերումներից էր «100 դուռ» լուսանկարչական ցուցահանդեսը` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, որի շրջանակում հայկական եկեղեցիների դռներ լուսանկարեցինք` ներկայացնելով դրանք հանրությանը: Բազմաթիվ միջոցառումներ ենք իրականացրել, ակտիվ գործունեություն ծավալել:

14202685_10210233523137135_2998992129455220670_n

-Առաջիկայում ի՞նչ միջոցառումներ եք իրականացնելու:

-Շատ նպատակներ ունենք, չեմ ցանկանում բարձրաձայնել: Եթե ողջ մնացի Ձախ Հարութի համերգից հետո, կխոսենք հաջորդ ծրագրերի մասին (կատակում է.-հեղ): Հորդորում եմ, որ մարդիկ գան, մասնակցեն Ձախ Հարութի համերգին, խոստանում եմ, որ անմոռանալի է լինելու: Նման խոստում տալու համարձակությունն ինձ տվել է ժողովուրդը: Մեր ամբողջ էներգիան ներդնում ենք այդ համերգի վրա. անմոռանալի երեկո ենք կազմակերպելու:

Հարգանքներով`

Ռոզա Գրիգորյան

 

Similar Articles

Most Popular

SILAS DESIGN STUDIO-Ի ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ՀԵՏԱԳԱ ԱՆԵԼԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ինտերիերի դիզայնում, ինչպես ճարտարապետությունում, գոյություն ունեն շատ տարբեր ոճեր, որոնք ձևավորվել են տարբեր պատմական դարաշրջններում։  Ինտերիերի դիզայնը (ինտերիերային դիզայն) դիզայնի ճյուղ է, ուղղորդված տարածության...

DERMEN HOLDINGS-Ի ՂԵԿԱՎԱՐԸ ՀԱՆԴԻՊԵՑ ԻՆՏԵՐԻԵՐ ԴԻԶԱՅՆԵՐՆԵՐԻ ԵՎ ՈԼՈՐՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՈԻՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

Երեկ, DERMEN HOLDINGS-Ի հիմնադիր Վահե Զեյնալյանն, ով արդեն տարիներ շարունակ է, ինչ լայն գործունեություն է ծավալում այս ոլորտում, հանդիպեց ճարտարապետների, ինտերիեր դիզայներների, ոլորտի ներկայացուցիչների...

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 26 ՀԱՍՑԵՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԲԱՑՎԵՑ NEW LOOK BEAUT SALON-Ը 

Օրերս, Աբովյան քաղաքում՝ Հանրապետության 26  հասցեում պաշտոնապես բացվեց NEW LOOK BEAUTY  գեղեցկության սրահը: Չնայած սրահն արդեն մեկ տարի է, ինչ գործում է, բայց եվ...