+37496288287

ՀՈՒՆԻՍԻ 8-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՏԻՄԱՏԻԻ ԱՆՎՃԱՐ ՄԵՆԱՀԱՄԵՐԳԸ. JET SET

18985261_1230728457053247_1363510871_n

Ինչպես գիտենք, մայիսի 12-ին կայանալիք Black star-ի համերգին, որը կազմակերպել էր Jet Set ըներությունը, հայտնի երգիչ Տիմատին հարգելի պատճառներով դուրս չեկավ բեմ:

Այս առիթով, երեկ, JET SET ընկերության կազամկերպիչները հանդիպեցին լրագրողների հետ և քննարկեցին արդեն կայանալիք համերգի մանրամասները:

«Մեկ ժամ 40 րոպե տևողությամբ համերգը տեղի կունենա հունիսի 8-ին՝ ժամը 20:00-ին, Հանրապետության հրապարակում: Ծրագրի մեջ կատարել ենք մի շարք փոփոխություններ, որի շնորհիվ հանդիսատեսը ավելի երկար կվայելի Տիմատիի կատարումները», – նշեց համերգի կազմակերպիչ Արմինե Խախամյանը:

Իր հերթին, պրոդյուսեր Արմեն Մովսեսյանն ասաց, որ անցած համերգին եղել են տեխնիկական խնդիրներ, բայց, այս անգամ կփորձեն լինել ավելի ուշադիր և ամեն ինչ կանեն, որ համերգն ընթանա առանց խոչընդոտների:

JET SET ընկերության տնօրեն Արմեն Ալեքսանյանը հավելեց, որ բոլորին սիրով սպասում են, քանի որ համերգն անվճար է լինելու, բացի այդ, ավելացրեց, որ Երևան է բերվել որակով և հսկայական քանակով տեխնիկա, որի շնորհիվ կլինի պարզ ու որակով հնչողություն:

Դե ինչ, սպասենք համերգին, իսկ համերգից հետո հետևեք ManeHblog_ին, որտեղ կտեսնեք համերգի անդրադարձը:

 

Similar Articles

Most Popular

DERMEN HOLDINGS-Ի ՓԱԿ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆ ՈՒ ՀԱՅՏՆԻ ՀՅՈՒՐԵՐԸ

Օրերս, Զաքյան 10 հասցեում գտնվող Պանացեա ռեստորանում տեղի ունեցավ DERMEN HOLDINGS-ի փակ միջոցառումը, որի կազմակերպչական աշխատանքները վստահված էր մեզ: DERMEN HOLDINGS-ը զբաղվում է ռոբոտաշինությամբ, շենքերի...

ԲԱԲԱՅԱՆ 12 ՀԱՍՑԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՑՎԵՑ ՇԱՄՍ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ

Օրերս, Բաբայան 12 հասցեում վերաբացվեց Շամս ստոմատոլոգիական կենտրոնը, որը ներկայացնում է ստոմոտոլոգիական բոլոր  ծառայությունները: Հիմնադիր-տնօրեն, կլինիկայի ղեկավար, բժիշկ, ստոմատոլոգ Սարգիս Շամոյանին շնորհավորելու էին եկել...

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԵՐԳՉՈՒՀԻ ԱՍՏՂԻԿ ՍԱՖԱՐՅԱՆԻ «ԴՈՒ ՈՒԺԵՂ ԵՍ» ՁԱՅՆԱՍԿԱՎԱՌԱԿԻ ՓԱԿ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

Ապրիլի 18-ին Երևանի Best Western Plus - Congress հյուրանոցում տեղի ունեցավ երգչուհի Աստղիկ Սաֆարյանի թվով 4րդ «Դու Ուժեղ ես» խորագրով հերթական ձայնասկավառակի փակ շնորհանդեսը...