«DOUBLETREE BY HILTON» օրերս տեղի ունեցավ ՀՅՈՒՐԱՆՈՑԱՌԵՍՏՈՐԱՆԱՅԻՆ ՈԼՈՐՏԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՀԱՄՏԵՍԻ ՁԵՎԱՉԱՓՈՎ FOOD ALCO TASTING 2022-ը:
FOOD ALCO TASTING HoReCa ցուցահանդեսը հյուրանոցային և ռեստորանային բիզնեսի մատակարարման և սպասարկման ցուցահանդես է համտեսի ձևաչափով, որն անցկացվում է ոլորտում իրենց ամուր դիրքերն ամրապնդած կազմակերպությունների մասնակցությամբ:
Տարին մեկ անգամ այն միավորում է ոլորտի մասնագետներին և ղեկավարներին մեկ վայրում, հնարավորություն տալով հյուրընկալության ոլորտի կազմակերպություններին արդյունավետ կերպով ձեռք բերել նոր գործընկերներ, իսկ սպասարկող կազմակերպություններին՝ ներկայացնել իրենց արտադրանքը մեծաթիվ այցելուներին:
Ցուցահանդեսում ներկայացված են արտադրող և ներմուծող կազմակերպությունների ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքների, մսամթերքի, կաթնամթերքի, ծովամթերքի և այլ արտադրատեսականիներ: Ցուցահանդեսի յուրահատկությունը կայանում է նրանում, որ այն հանդիսանում է HoReCa ոլորտում խոշորագույնը, իսկ դրա մասնակիցները ավելի քան 400 կազմակերպությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ, տնօրեններ և հիմնադիրներ են:
Ցուցահանդեսը միտված է ստեղծել մի հարթակ, որի մասնակիցները կարող են կյանքի կոչել իրենց բիզնեսի ամբողջ պոտենցիալը և համտեսի միջոցով ծանոթանալ ներկայացված ապրանքատեսականիներին, տարբերակել լավագույնը և օգտագործել իրենց գործունեության ոլորտում:
Կազմակերպիչ՝ «Ռենտ Էքսպո» սպը
Հեռախոսահամար՝ + (374) 11 804 815
Հեռախոսահամար՝ + (374) 77 804 815
e-mail: office@rentexpo.am
Կայք: WWW.RENTEXPO.AM
https://www.facebook.com/RentExpo.am