+37496288287

 ՀԻՇԱՐԺԱՆ ԵՎ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐՈՎ ԼԻ ՕՐ՝ «YEREVAN MALL»-Ը ՎԵՑ ՏԱՐԵԿԱՆ Է

«Yerevan  Mall»-ը   վեց տարեկան է… այս վայրը ստեղծված է ոչ միայն գնումներ կատարելու համար, այլև այն մշտապես ապահովում է և շարունակում է ապահովել Ձեր լավ ժամանցը՝ սկսած մի շարք միջոցառումներից, խաղարկություններից, անակնկալներից, որոնք 6 տարիների ընթացքում անսպառ են և , իհարկե, շարունակական:

Դե ինչ, տոնական  երեկոն  լի  էր  բազում  անակնկալներով  ու  հաճելի  պահերով:  Mall-ի  հաճախորդների  համար  կազմակերպվել  էին   տարբեր  միջոցառումներ՝ խաղարկություն, հյուրասիրություն, պարային համարներ  և  այլ  հաճելի  նվերներ:

16:00-ից սկսած բոլոր կինոմանները   մասնակցեցին   MovieQuiz-ի, որի ընթացքում  շահեցին  ԿինոՊարկի տոմսեր և այլ նվերներ:

Ոճային տղամարդիկ   հնարավորություն  ունեցան  օգտվել  Կարո Աբաչյանի   BarberShop-ից ` ստանալ  գեղեցիկ և նորաձև սանրվածք,  նվերներ  և կոկտեյլային հյուրասիրություն:

Կանանց և աղջիկների  համար  Rouge և  MAC   ընկերությունները   կազմակերպել  էին  անվճար խնամքի և դիմահարդարման ծառայություններ:

Իսկ  երիտասարդները   մասնակցեցին  մյուզիքլի և խաղերի՝ ստանալով բազում շահումներ:

«Yerevan  Mall»- ի  միջոցառումների   և  վաճառքի  մենեջեր  Ինգա  Մուրադյանը  մեզ  հետ  զրույցում  նշեց , որ  Mall-ի  տարբեր  անկյուններում  կազմակերպվել  են  հետաքրքիր  միջոցառումներ՝  օրը  հիշարժան  և  անակնկալներով  լի  դարձնելու  համար.

«Մեր  հովանավորների՝  KinoPark-ի , Coca-Cola-ի, Rouge- ի, MAC-ի,  Կարո  Աբաչյանի  հետ  կազմակերպել  ենք  ամենատարբեր  միջոցառումները:  Նաև  կազմակերպվել  է  մեծ  խաղարկություն  100-ից  ավելի  նվերներով ՝  ուղևորություններ  , նվեր  քարտեր  «Yerevan Mall »-ում  գործող  Նավապետ Քիդ,  Carpisa, Rouge, Julia  Bergovich, REYMA, Victoria’s  Secret խանութներից:  Մոտ  ապագայում  ևս  ունենք  նորություններ. մարտի 8-ին կկազմակերպվեն  գեղեցիկ  միջոցառումներ, իսկ Aram  Mp3-ն  հանդես  կգա  իր  նոր՝  «Հերիք  Եղավ» երգի  պրեմիերայով»:

Ողջ միջոցառման ակտիվ և ուրախ տրամադրությունը ապահովեցին  հայտնի և սիրված DJ-ները՝ Güevo Markaryanը, Leo Aniram- ը, Henna Onna-ն, ALEN HERTZ – ը, Diana Ashugyan- ը:
Դե  իսկ  վերջում ,  տեղի  ունեցավ  ամենախոշոր  և  նվերաշատ  խաղարկությունը:


Փետրվարի 5-21-ը, կատարելով  15.000 դրամ արժողությամբ գնումներ, Mall-ի   հաճախորդները հնարավորություն  ունեցան  մասնակցել   խաղարկությանը  և  շահել  խոշոր  նվերներ՝ ուղևորություններ 2  անձի  համար  դեպի Պրահա, Դուբայ, Եգիպտոս, ինչպես  նաև   500.000, 300.000, 150.0000, 100.000 դրամ  արժողությամբ  նվեր  քարտեր:

https://www.facebook.com/YerevanMallOfficial/

https://www.instagram.com/yerevan_mall/?hl=ru

34 Arshakunyats Ave / Yerevan

Հեռ.(011) 888888

Similar Articles

Most Popular

SILAS DESIGN STUDIO-Ի ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ՀԵՏԱԳԱ ԱՆԵԼԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ինտերիերի դիզայնում, ինչպես ճարտարապետությունում, գոյություն ունեն շատ տարբեր ոճեր, որոնք ձևավորվել են տարբեր պատմական դարաշրջններում։  Ինտերիերի դիզայնը (ինտերիերային դիզայն) դիզայնի ճյուղ է, ուղղորդված տարածության...

DERMEN HOLDINGS-Ի ՂԵԿԱՎԱՐԸ ՀԱՆԴԻՊԵՑ ԻՆՏԵՐԻԵՐ ԴԻԶԱՅՆԵՐՆԵՐԻ ԵՎ ՈԼՈՐՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՈԻՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

Երեկ, DERMEN HOLDINGS-Ի հիմնադիր Վահե Զեյնալյանն, ով արդեն տարիներ շարունակ է, ինչ լայն գործունեություն է ծավալում այս ոլորտում, հանդիպեց ճարտարապետների, ինտերիեր դիզայներների, ոլորտի ներկայացուցիչների...

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 26 ՀԱՍՑԵՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԲԱՑՎԵՑ NEW LOOK BEAUT SALON-Ը 

Օրերս, Աբովյան քաղաքում՝ Հանրապետության 26  հասցեում պաշտոնապես բացվեց NEW LOOK BEAUTY  գեղեցկության սրահը: Չնայած սրահն արդեն մեկ տարի է, ինչ գործում է, բայց եվ...