+37496288287

ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈՅԻ ՈՍԿԵ ՖՈՆԴԸ ԹՎԱՅՆԱՑՎԵՑ (ARMRADIOARCHIVE.AM)

Հանրային ռադիոյի արխիվը հայկական ձայնային ամենամեծ պահոցն է: Այստեղ են պահպանվում մոտ 100.000 ձայնագրություն՝ երգեր, ելույթներ, հաղորդումներ, համերգներ և այլն:  2017 թվականից սկսվեց ձայնադարանի թվայնացումը , որի ընթացքում կիրառվեցին ժամանակակից տեխնոլոգիաներ՝ ֆոնդի մշակման, ձայնագրությունների որակի բարձրացման , երկարատև պահպանման, օգտագործման և հանրայնացման նպատակով:

Այսօր Հանրային ռադիոտանը պաշտոնապես ներկայացվեց armradioarchive.am կայքը,  որտեղ ներկայացվում են 1934 թվականից սկսած բոլոր ձայնագրությունները: Նրանք կայքում տեղ են գտել ըստ ժանրերի՝ դասական, ժողովրդական , էստրադային, եզակի ելույթներ, մեծերի խոսքեր և այլն:  Կայքը օգտատերերին ներկայացվում է 3 լեզվով:

Դե ինչ, շնորհավորում եմ բոլորիս, քանի որ սա հսկայական աշխատանք է, որի պտուղները վայելելու ենք բոլորս: Ինձ համար Հանրային ռադիոն վայր է, որտեղ ես ուսանել եմ, պրակտիկա անցել ու վայելել մեր մեծերի խորհուրդները, որոնց օգնությամբ էլ այսօր առաջ եմ գնում: Այցելեք armradioarchive.am և վայելեք բոլոր այն ձայնագրությունները, որոնք տեղ են գտել կայքում:

Similar Articles

Most Popular

MULTI MAGIC MALL-ՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԲԱՑՎԵՑ KOTON ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲՐԵՆԴԻ ՍՐԱՀԸ

Աշխարհահռչակ ճանաչում ունեցող Koton-ն  առաջին անգամ պաշտոնապես բացվել է Հայաստանում` Մեջիք Մոլում: Koton բրենդի պատմությունը սկիզբ է առել 1988 թվականին` ընդամենը 25 քառակուսի մետր...

KILEJIAN’S BEAUTY LOUNGE-Ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ ՍԱՐՅԱՆ 26/3 ՀԱՍՑԵՈՒՄ

Սարյան 26/3 հասցեում օրերս պաշտոնապես բացվեց KILEJIAN'S BEAUTY LOUNGE-ի թվով 2-րդ սրահը. առաջին սրահը  Նալբանդյան 3 հասցեում է,որը գործում է շուրջ 5 տարի:Նշենք, որ...

TRUEZARD ՍՐԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ՝ ԽԱՆՋՅԱՆ 33 ՀԱՍՑԵՈՒՄ

Օրերս, Խանջյան 33 հասցեում պաշտոնապես բացվեց TRUEZARD խանութ-սրահը: Թրուզարդ fashion brand-ը ստեղծվել է 2021 թվականին և գլխավոր նպատակը եղել է, վեր հանել մագաղաթյա և...