+37496288287

ՀԱՅՏՆԻ Է «ԵՐԵՎԱՆՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ» ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԻ ԲԱՑՄԱՆ ՕՐԸ

 17238654_1336584396404486_643151882_n

«Երևանյան Հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի 18-րդ շրջանի բացումը տեղի կունենա 2017թ-ի մարտի 26-ին: Տարվա իրադարձային համերգների շարքը սկիզբ կառնի լեգենդար ջութակահար, կրկնակի Գրեմմի մրցանակակիր Պինկաս Ցուկերմանի ելույթով: Երաժիշտը փառատոնի շրջանակներում Երևանում հանդես է եկել «Ցուկերման Չեմբըր Փլեյրս» կամերային նվագախմբով և «Կամերատա Զալցբուրգ» նվագախմբի հետ:

Փառատոնը ջանք չի խնայել գերաստղին Հայաստանի հետ ընկերացնելու համար: Այս անգամ Պինկաս Ցուկերմանը հանդես կգա թավջութակահարուհի Ամանդա Ֆորսայտի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Համերգը տեղի կունենա մարտի 26-ին, ժամը 19:00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում: Ծրագրում կհնչեն` Յոհաննես Բրամսի Կրկնակի կոնցերտը ջութակի և թավջութակի համար լյա մինոր և նույն հեղինակի Թիվ 4 Սիմֆոնիան:

“Հեռանկարների” շրջանակներում այս տարի Երևան կժամանեն Իսրայելի կամերային նվագախումբը, հռչակավոր դաշնակահար Արկադի Վոլոդոսը` մենահամերգային ծրագրով, Մոսկվայի Պ.Ի. Չայկովսկու անվան մեծ սիմֆոնիկ նվագախումբը` ականավոր դիրիժոր Վլադիմիր Ֆեդոսեևի ղեկավարությմբ, 8 անգամ գրեմմի մրցանակի արժանացած Էմերսոն լարային քառյակը, այլ նշանակալից միջոցառումների շրջանակներում: Փառատոնային տարին կեզրափակի հանճարեղ դաշնակահար, հայազգի մեծ բարեկամ Եվգենի Կիսինի մենահամերգը: Տեղի կունենան վարպետության դասընթացներ` Բյուրականի ակադեմիայում և համերգներ մարզերում:

«Երևանյան Հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը հանդիսանում է Եվրոպայի մեկ տասնյակ լավագույն փառատոներից մեկը, որը շարունակաբար գրանցում է մեծ նվաճումներ` ի շահ մեր երկրի մշակութային, կրթական, արտաքին քաղաքական, տնտեսական և սոցիալական ոլորտների

Similar Articles

Most Popular

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 26 ՀԱՍՑԵՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԲԱՑՎԵՑ NEW LOOK BEAUT SALON-Ը 

Օրերս, Աբովյան քաղաքում՝ Հանրապետության 26  հասցեում պաշտոնապես բացվեց NEW LOOK BEAUTY  գեղեցկության սրահը: Չնայած սրահն արդեն մեկ տարի է, ինչ գործում է, բայց եվ...

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՍԹՐԱՅՔԲՈԼ ԽԱՂԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է

Վերին անտառային 144/3 հասցում պաշտոնապես բացվեց HOTPUBG սրահը, որը ներկայացնում է Սթրայքբոլ  համաշխարհային ճանաչում ունեցող ռազմական-սպորտային խաղը: Պաշտանական բացմանը մեզ էր սպասվում մի շարք անակնկալներ,...

DERMEN HOLDINGS-Ի ՓԱԿ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆ ՈՒ ՀԱՅՏՆԻ ՀՅՈՒՐԵՐԸ

Օրերս, Զաքյան 10 հասցեում գտնվող Պանացեա ռեստորանում տեղի ունեցավ DERMEN HOLDINGS-ի փակ միջոցառումը, որի կազմակերպչական աշխատանքները վստահված էր մեզ: DERMEN HOLDINGS-ը զբաղվում է ռոբոտաշինությամբ, շենքերի...