+37496288287

«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՇԱՏ Է ԿԱՂՈՒՄ». ԱՐԱՄ ՆԻԿՈԼՅԱՆ

15046292_1629591940678929_1549106117_nՆորաձևության ոլորտում խնդիրները շատ են, հարկավոր են մասնագետներ, գիտելիք ունեցող մարդիկ, որոնց շնորհիվ էլ կզարգանա այս ոլորտը:  Երեկ «Մենք» մամուլի ակումբում դիզայներ Արամ Նիկոլյանը և ոճաբան-բլոգեր Սիրարփի Ադամյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեցին այս և այլ հարցերի շուրջ, որոնք վերաբերում են Հայկական արտադրանքին, դրա զարգացման փուլերին և այլն:

Սիրարփին իր խոսքում նշեց, որ Հայկական նորաձևությունը շատ ենք համեմատում Վրաստանի հետ, բայց այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում, Վրաստանում այդ զարգացումները սկսվել են դեռ 10 տարի առաջ:

«Այսօր բազմաթիվ երիտասարդներ կան, ովքեր սիրում են նորաձևությունը կամ իրենց համարում են ոճաբաններ, բայց կարծում եմ, որ ամենակարևորը գիտելիքն է. լավ կլիներ, որ շատ սովորեին, ուսումնասիրեին ոլորտը, չնայած պետք չէ անդրադառնալ և խորանալ այս թեմայի շուրջ, քանի որ կան մի շարք խնդիրներ, այդ թվում՝ տնտեսական և ֆինանսական: Մեր ազգը շատ շնորհքով  ու  տաղանդավոր է, բայց որպեսզի ունենանք արդյունք, հարկավոր է պոտենցիալ»,- նշեց ոճաբանը:

 Դիզայներ Արամ Նիկոլյանը, համակարծիք լինելով Սիրարփիի հետ, հավելեց, որ ապրելով ինֆորմացիոն մեծ դարաշրջանում, որտեղ տեղեկատվությունը  մաքսիմալ շատ է, միևնույնն է չկան երիտասարդներ, ովքեր կհետևեն իրենց՝ ձեռք բերելով փորձ և հմտություն:

«Խնդիրը գալիս է կրթությունից, քանի որ կրթական համակարգը շատ է կաղում: Նորաձևությունը լինելով արագ զարգացող մասնագիտություն, միևնույնն է մեր բուհերում դեռ դասավանդում են սովետական հիմունքներով մշակված անհասկանալի ծրագրեր, որի արդյունքում մենք չենք ունենում որակյալ կադրեր: Պետք է նշեմ, որ մեր երիտասարդությունն այսօր այդքան էլ նպատակասլաց չէ, նրանց մեջ լիդերություն կա: Փոխարենը նրանցից և ոչ մեկը ցանկություն չունի պրակտիկա անցնել այն դիզայներների մոտ, ովքեր արդեն որոշ չափով կայացել են»,- ասաց Արամը՝ ավելացնելով, որ տաղանդավոր մարդկանց նրանք միշտ էլ պատրաստ են օգնել:

Շարունակելով Արամի խոսքը՝ Սիրարփին հավելեց, որ նորաձևության ոլորտ ասելով պատկերացնում ենք դիզայներ և դերձակներ, ձեռքի աշխատանքի վարպետներ և այլն, բայց բոլորը մոռանում են, որ նորաձևությունը բիզնես է ամբողջ աշխարհում.

«Բիզնեսի կայացման համար հարկավոր են մասնագետներ, որոնք աչքաթող են արվել Հայաստանում: Նորաձևության բիզնեսում կան մենեջերներ, մարկետոլոգներ, Հասարակության հետ կապերի մասնագետներ և այլն: Բոլոր այս մասնագետները հանդիսանում են նորաձևությունը բիզնես դարձնելու գործընթացի հիմքն ու շարժիչ ուժը: Հայաստանում այս հարակից մասնագիտությունների բացակայության արդյունքում է, որ նորաձևության ոլորտը չի զարգանում»,- եզրափակեց ոճաբան-բլոգեր Սիրարփի Ադամյանը:

Վերջում,  ManeHblog-ի  այն հարցին, թե ի՞նչն է ակտուալ ու թրենդային այս տարի, որ գույները կամ թե  ի՞նչ հագնել Ամանորին,  ոճաբանները պատասխանեցին, որ ցանկացած գույն միշտ էլ ակտուալ է, պարզապես պետք է այն համապատասխանի մեր ներաշխարհին և ճիշտ համադրված լինի:

 

 

Similar Articles

Most Popular

SILAS DESIGN STUDIO-Ի ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ՀԵՏԱԳԱ ԱՆԵԼԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ինտերիերի դիզայնում, ինչպես ճարտարապետությունում, գոյություն ունեն շատ տարբեր ոճեր, որոնք ձևավորվել են տարբեր պատմական դարաշրջններում։  Ինտերիերի դիզայնը (ինտերիերային դիզայն) դիզայնի ճյուղ է, ուղղորդված տարածության...

DERMEN HOLDINGS-Ի ՂԵԿԱՎԱՐԸ ՀԱՆԴԻՊԵՑ ԻՆՏԵՐԻԵՐ ԴԻԶԱՅՆԵՐՆԵՐԻ ԵՎ ՈԼՈՐՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՈԻՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

Երեկ, DERMEN HOLDINGS-Ի հիմնադիր Վահե Զեյնալյանն, ով արդեն տարիներ շարունակ է, ինչ լայն գործունեություն է ծավալում այս ոլորտում, հանդիպեց ճարտարապետների, ինտերիեր դիզայներների, ոլորտի ներկայացուցիչների...

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 26 ՀԱՍՑԵՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԲԱՑՎԵՑ NEW LOOK BEAUT SALON-Ը 

Օրերս, Աբովյան քաղաքում՝ Հանրապետության 26  հասցեում պաշտոնապես բացվեց NEW LOOK BEAUTY  գեղեցկության սրահը: Չնայած սրահն արդեն մեկ տարի է, ինչ գործում է, բայց եվ...