+37496288287

ՀԱՅԱԶԳԻ 30 ԴԻԶԱՅՆԵՐ` ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ՄԵԿ ՀԱՐԹԱԿՈՒՄ

20170914-_KAR6353

Սեպտեմբերի 14-ին Oriflame Fashion Weekend նորաձևության և գեղեցկության ամենամյա մասշտաբային ցուցադրություններին ընդառաջ կայացավ հատուկ ընդունելություն նախագծին մասնակցող դիզայներ-մոդելավորողների, նորաձևության բլոգերների, գործարար ոլորտի և ԶԼՄ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ:

«Oriflame Fashion Weekend նախագծի միջոցով նպատակ ունենք նպաստել հայկական նորաձևության զարգացմանը՝ աջակցելով նաև տաղանդավոր սկսնակ դիզայներներին, հնարավորություն տալ նրանց հետևել իրենց երազանքին: Արդեն 2-րդ տարին է՝ մենք սկսնակ դիզայներներին ոչ միայն տրամադրում ենք հարթակ՝ ցուցադրելու իրենց հավաքածուները հանրության լայն շրջանակներում, այլև սահմանել ենք հատուկ մրցանակ հաղթողի համար»,- միջոցառման ընթացքում նշեց «Օրիֆլեյմ Հայաստան» ընկերության գործադիր տնօրեն Նաիրա Մարգարյանը:

2017 թվականին Oriflame Fashion Weekend նախագիծն ընդլայնել է իր մասշատբները` միավորելով հայազգի 30 ճանաչված և սկսնակ հագուստի դիզայներ-մոդելավորողների ինչպես Հայաստանից, այնպես էլ Հայաստանի սահմաներից դուրս (ԱՄՆ, Ֆրանսիա), ովքեր իրենց նոր հավաքածուներով հանդես կգան երկօրյա ցուցադրությունների ժամանակ:

«Ինձ համար երազանքի պես մի բան էր Հայաստանում ցուցադրություն ունենալը: Այս անգամ ներկայացնում ենք 15 լուքից բաղկացած հավաքածու»,-ասում է դիզայներ-մոդելավորող, ճարտարապետ Վիգէն Տէրտէրեանը: Ամերիկահայ հայտնի դիզայները Հայաստան է ժամանել իր գործընկերոջ, «Վիգէն Տէրտէրեան» բրենդի համահիմնադիր Կյանգ Վա Կիմի հետ:

Oriflame Fashion Weekend 2017-ին նրանք ներկայացնում են հավաքածու, որն արտացոլում է կնոջը՝ թռիչքի ժամանակ: Դիզայներները ցանկանում են ոգեշնչել և ոգեշնչվել այն կանանցից, ովքեր կոտրում են այսպես կոչված «ապակե առաստաղը»: Վիգէն Տէրտէրեանն արդեն հասցրել է ծանոթանալ Oriflame Fashion Weekend-ի մյուս մասնակիցների ներկայացրած աշխատանքներին և հավանել է:

Oriflame Fashion Weekend –ի շրջանակում առաջին անգամ հայ հանդիսատեսին կներկայանա Ճանաչված դիզայներ, E-Fashion Awards 2016-ի մրցանակակիր փարիզաբնակ Արմինե Օհանյանը, ով բազմիցս մասնակցել է Փարիզի և Վանկուվերի նորաձևության շաբաթներին, Լոնդոնի նորաձևության շաբաթվա շրջանակներում անցկացվող շոուրումին:

«Հայրենի երկրում առաջին անգամ եմ ներկայացնելու իմ հավաքածուն, հույզերս կրկնակի շատ են, քանի որ մենք՝ հայերս, ավելի պահանջկոտ ենք և քննադատ: Բացի այդ, իմ առաջին քայլերը սկսել եմ այստեղից՝ ավարտելով Երևանի գեղարվեստի ակադեմիայի հագուստի մոդելավորման

բաժինը: Ինձ համար պարտավորեցնող է ներկայանալ հայ հանրությանը: Հուսով եմ՝ ամեն ինչ լավ կանցնի, որովհետև մենք կազմակերպել ենք մեծ շոու»,- նշում է Արմինե Օհանյանը:

Այս տարի Oriflame Fashion Weekend-ը անցկացվելու է սեպտեմբերի 16-17-ին, մայրաքաղաքի պատմամշակութային նշանակության վայրերից մեկում՝ Երևանի երկաթուղային կայարանում: Միջոցառման սկիզբը՝ 19:30:

«Օրիֆլեյմ Հայաստան» շվեդական ապրանքանիշի պատկերացմամբ գեղեցկությունը կենսակերպ է: Հավատարիմ մնալով այս դիրքորոշմանը՝ ընկերությունը կազմակերպում է նորաձևության ամենամյա տոն:

Կից կարող եք տեսնել նաև օրակարգը:

Oriflame Fashion Weekend-ը լուսաբանելու համար խնդրում ենք նախապես հավատարմագրվել՝ զանգահարելով միջոցառման PR-գործընկեր SPRING PR-ընկերություն: PR-պատասխանատու Մարիամ Սաֆարյան, հեռ. + 374 10 500 561, + 374 96 23 25 1920170914-_KAR6329 20170914-_KAR6339 20170914-_KAR6352 20170914-_KAR6353 20170914-_KAR6373 20170914-_KAR6377 20170914-_KAR6379 20170914-_KAR6381 20170914-_KAR6384 20170914-_KAR6385 20170914-_KAR6399 20170914-_KAR6412 20170914-_KAR6417 20170914-_KAR6426 20170914-_KAR6432 20170914-_KAR6434 20170914-_KAR6444 20170914-_KAR6459 20170914-_KAR6462

 

Similar Articles

Most Popular

SILAS DESIGN STUDIO-Ի ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ՀԵՏԱԳԱ ԱՆԵԼԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ինտերիերի դիզայնում, ինչպես ճարտարապետությունում, գոյություն ունեն շատ տարբեր ոճեր, որոնք ձևավորվել են տարբեր պատմական դարաշրջններում։  Ինտերիերի դիզայնը (ինտերիերային դիզայն) դիզայնի ճյուղ է, ուղղորդված տարածության...

DERMEN HOLDINGS-Ի ՂԵԿԱՎԱՐԸ ՀԱՆԴԻՊԵՑ ԻՆՏԵՐԻԵՐ ԴԻԶԱՅՆԵՐՆԵՐԻ ԵՎ ՈԼՈՐՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՈԻՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

Երեկ, DERMEN HOLDINGS-Ի հիմնադիր Վահե Զեյնալյանն, ով արդեն տարիներ շարունակ է, ինչ լայն գործունեություն է ծավալում այս ոլորտում, հանդիպեց ճարտարապետների, ինտերիեր դիզայներների, ոլորտի ներկայացուցիչների...

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 26 ՀԱՍՑԵՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԲԱՑՎԵՑ NEW LOOK BEAUT SALON-Ը 

Օրերս, Աբովյան քաղաքում՝ Հանրապետության 26  հասցեում պաշտոնապես բացվեց NEW LOOK BEAUTY  գեղեցկության սրահը: Չնայած սրահն արդեն մեկ տարի է, ինչ գործում է, բայց եվ...