+37496288287

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻՆ ԱՋԱԿՑՈՒՄ Է ԱՐԹՈՒՐ ԱՍԱՏՐՅԱՆԸ

«Միսս Արմենիա» համահայկական հիմնադրամի «Միսս Տիեզերք Արմենիա 2019» եւ «Միսս Աշխարհ Արմենիա 2019» գեղեցկության մրցույթներն այս տարի կանցկացվեն, համապատասխանաբար, հուլիսի 9-ին եւ 15-ին` նոր ձեւաչափով եւ փուլերով: Առաջին մրցույթը կանցկացվի Գյումրիում, երկրորդը` Երեւանում:

«Միսս Արմենիա» մշակութային համահայկական հիմնադրամի խորհրդի նախագահը Գոհար Հարությունյանն է, ով մշտապես ասում է, որ այս ոլորտը պետք է զարգացնել  Հայաստանում:

Երեկ, Արարատ հյուրանոցում համահայկական հիմնադրամը ԶԼՄ ներկայացուցիչների համար պատրաստել էր Press Coctail, որի նպատակն էր հանդիպել Արթուր Ասատրյանի հետ` շնորհակալություն հայտնելու  նախագծին աջակցելու համար: Արթուր Ասատրայնը հանդես եկավ ողջույնի խոսքով և հաջողություն մաղթեց գեղեցկուհիներին:

Միսս Տիեզերք Արմենիա և Միսս Աշխարհ Արմենիա
Այս տարի հուլիսի 1-ից 15-ը սպասվում է իսկական գեղեցկության փառատոն
Առանձին միջոցառումների տեսքով՝
1. Տաղանդի մրցույթ
2.Ինտելեկտի մրցույթ
3.Սպորտային մրցույթ
4.Նորաձևության ցուցադրություն
5.Սոց, ցանցերի միջոցով հասարակության համակրանք
Եվ իհարկե արդեն մեծամասշտաբ
ՄԻՍՍ ՏԻԵԶԵՐՔ ԱՐՄԵՆԻԱ
ՄԻՍՍ ԱՇԽԱՐՀ ԱՐՄԵՆԻԱ

ՀԻշեցնենք , որ ՄԻՍՍ ՏԻԵԶԵՐՔ ԱՐՄԵՆԻԱՅԻ եզրափակիչ անցած 15 մասնակիցները ստանալու են ԱՄՆ-ում սովորելու հնարավորություն: Իսկ 2 գլխավոր մրցույթների հաղթողները համապատասխանաբար մեկնելու են ամենահեղինակավոր մրցույթներին՝ ՄԻՍՍ ՏԻԵԶԵՐՔ և ՄԻՍՍ ԱՇԽԱՐՀ:  Նշենք, որ «Միսս աշխարհ» համահայկական մրցույթը կկայանա հուլիսի 15-ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Հաղթողը Հայաստանը  կներկայացնի Թաիլանդում կայանալիք «Միսս աշխարհ» միջազգային մրցույթում: Իսկ «Միսս տիեզերք» համահայկական մրցույթը կկայանա հուլիսի 9-ին Գյումրու «Սև բերդ» ամրոցում, որի հաղթողը Հայաստանը կներկայացնի «Միսս տիեզերք» միջազգային մրցույթում:

:

Similar Articles

Most Popular

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 26 ՀԱՍՑԵՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԲԱՑՎԵՑ NEW LOOK BEAUT SALON-Ը 

Օրերս, Աբովյան քաղաքում՝ Հանրապետության 26  հասցեում պաշտոնապես բացվեց NEW LOOK BEAUTY  գեղեցկության սրահը: Չնայած սրահն արդեն մեկ տարի է, ինչ գործում է, բայց եվ...

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՍԹՐԱՅՔԲՈԼ ԽԱՂԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է

Վերին անտառային 144/3 հասցում պաշտոնապես բացվեց HOTPUBG սրահը, որը ներկայացնում է Սթրայքբոլ  համաշխարհային ճանաչում ունեցող ռազմական-սպորտային խաղը: Պաշտանական բացմանը մեզ էր սպասվում մի շարք անակնկալներ,...

DERMEN HOLDINGS-Ի ՓԱԿ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆ ՈՒ ՀԱՅՏՆԻ ՀՅՈՒՐԵՐԸ

Օրերս, Զաքյան 10 հասցեում գտնվող Պանացեա ռեստորանում տեղի ունեցավ DERMEN HOLDINGS-ի փակ միջոցառումը, որի կազմակերպչական աշխատանքները վստահված էր մեզ: DERMEN HOLDINGS-ը զբաղվում է ռոբոտաշինությամբ, շենքերի...