+37496288287

ԿԵՂԾ ԲԱՐԵՐԱՐՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՊԱՏԻԺ ՍՏԱՆԱՆ. ՆԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

narine-manukyan-634x445

Օրեր առաջ «Հայ մայրեր» ՀԿ հիմնադիր նախագահ Նարինե Մանուկյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց վերջին տարիներին ակտիվ կատարվող կեղծ դրամահավաքների մասին, որոնց ընթացքում շահարկվում է «Հայ մայրեր» ՀԿ անունը և հեղինակությունը:

«Զանգում են բոլորի տներ, ամսագրեր կամ այլ մանկական իրեր վաճառում և ասում, որ դա մեր կազմակերպության երեխաների համար է: Մենք երբեք չենք զբաղվել նման գործունեությամբ և չենք զբաղվելու», – նշեց Մանուկյանը:

Նա ասաց նաև, որ արդեն բազմիցս դիմել են ոստիկանություն կեղծ բարերարներին պատժելու համար, սակայն ապացույցներ դեռևս չունենալու պատճառով չեն կարողացել գտնել այդ մարդկանց: Կազմակերպության նախագահը նաև դիմեց կոչով բոլորին, որպեսզի մարդիկ ավելի ուշադիր և հետևողական լինեն, չհավատան բոլոր դիմողներին: Ասուլիսին ներկա էր նաև բարեգործական տարբեր նախագծերի ղեկավար Արմեն Մարտիրոսյանը: Նա կիսվեց մի քանի խորհուրդնորով, որոնք կօգնեն ճանաչել խաբեբաներին:

«Միշտ ստուգեք հեռախոսահամարներ, կապնվեք կազմակերպիչների հետ, պահանջեք հաշվետվություն ձեր տված գումարի դիմաց»:

 

Similar Articles

Most Popular

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 26 ՀԱՍՑԵՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԲԱՑՎԵՑ NEW LOOK BEAUT SALON-Ը 

Օրերս, Աբովյան քաղաքում՝ Հանրապետության 26  հասցեում պաշտոնապես բացվեց NEW LOOK BEAUTY  գեղեցկության սրահը: Չնայած սրահն արդեն մեկ տարի է, ինչ գործում է, բայց եվ...

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՍԹՐԱՅՔԲՈԼ ԽԱՂԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է

Վերին անտառային 144/3 հասցում պաշտոնապես բացվեց HOTPUBG սրահը, որը ներկայացնում է Սթրայքբոլ  համաշխարհային ճանաչում ունեցող ռազմական-սպորտային խաղը: Պաշտանական բացմանը մեզ էր սպասվում մի շարք անակնկալներ,...

DERMEN HOLDINGS-Ի ՓԱԿ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆ ՈՒ ՀԱՅՏՆԻ ՀՅՈՒՐԵՐԸ

Օրերս, Զաքյան 10 հասցեում գտնվող Պանացեա ռեստորանում տեղի ունեցավ DERMEN HOLDINGS-ի փակ միջոցառումը, որի կազմակերպչական աշխատանքները վստահված էր մեզ: DERMEN HOLDINGS-ը զբաղվում է ռոբոտաշինությամբ, շենքերի...