Մարտի 4-ին «Dalan Art Gallery» -ում բացվեց InNa ArtPhotography-ի «Ծաղիկներ»
խորագիրը կրող ցուցահանդեսը, որին ներկա էին Իննայի բոլոր հարազատներն ու ընկերները:
ManeHblog-ն, իհարկե, ևս ներկա գտնվեց բացմանը և շնորհավորեց Իննային, այս գեղեցիկ նախաձեռնության համար, որի շնորհիվ բոլորս զգացինք գարնանյին շունչն ու ծաղիկների թարմությունը:
ManeH-ի հետ զրույցում Իննան նշեց, որ առաջին անգամ է ցուցահանդես կազմակերպում, իսկ այն հարցին, թե ի՞նչու հենց ծաղիկներ, Իննան պատասխանեց.
«Պարզապես ես ծաղիկներ շատ եմ սիրում. նրանց պետք է տեսնել ու զգալ»,- նշեց լուսանկարչուհին՝ ավելացնելով, որ դեռ սպասվում են նոր ցուցահանդեսներ:
Դե ինչ, ևս մեկ անգամ շնորհավորում ենք Իննային և մաղթում նորանոր հաջողություններ: