+37496288287

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳՐՈՂ, ԽՄԲԱԳԻՐ ՎԱՐԴԻԹԵՐ ԳԻՇՅԱՆԻ «ԵՐԵՔ ԶՆԴԱՆ» ՎԻՊԱԿԸ

Լույս է տեսել երիտասարդ գրող և Մենք մշակութային առցանց լրատվական կայքի խմբագիր Վարդիթեր Գիշյանի՝  «Երեք զնդան» վիպակը:

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 1 գրադարանում, գրադարանի տնօրինության/ Գոհար Մակիչյան, Անուշ Գալտյան/ և աշխատակիցների անմիջական մասնակացությամբ մարտի 4-ին տեղի ունեցավ գրքի շնորհանդեսը:

Միջոցառմանը մասնակցեցին և իրենց ողջույնները հղեցին հեղինակին՝ ընկերներն ու գործընկներեը, ինչպես նաև ընթերցասերների մի ողջ բանակ:

Գրքի թողարկման պատասխանատու և սրբագրիչ Ռուբինա Մաիյանը հստակ խոստում տվեց՝ գիրքը կթարգմանվի նաև անգլերեն և լրամշակված կհանձնվի ընթերցողի դատին:

Նշենք, որ  «Երեք զնդան» վիպակը, հեղինակի առաջին գործն է այս ժանրում: Մինչ այս նա գրել է «Սրտի պատառ» պատմվածքների շարքը, որոնցից երկուսը՝ «Սոկոնի ճաշը» և «Անտառամեջը» տպագրվել են ընդհանուր ժողովածույով:

Վիպակում պատկերված է ազնիվ մարդու, նվիրված կնոջ և անձնուրաց մոր հոգեկան ապրումները: Նկարագրվող  դեպքերը մտացածին չեն, ավելին՝ դրանք պարունակում են ինքնակենսագրական տարրեր:Հերոսուհին՝  զոհ գնալով մարդկային անարդարությանը, որոշ ժամանակ ստիպված է լինում ապրել իր սիրելիներից հեռու՝ հայտնվելով բանտում: Ահա այստեղ է, որ սկսվում է նրա ծանր ապրումների՝ անվերջանալի թվացող ընթացքը: Այդ սոսկալի իրավիճակից նա կարողանում է դուրս գալ ընտանիքի հանդեպ ունեցած անսա­հման սիրո և նվիրումի շնորհիվ:

Հեղինակը՝ ելնելով իրական փաստերից, դեպքերն ու դեմքերը ներկայացնում է տիպական, այդ է պատճառը, որ ընթերցողը չի կարող անմասն մնալ պատկերվող իրադարձություններից:

 

Similar Articles

Most Popular

MULTI MAGIC MALL-ՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԲԱՑՎԵՑ KOTON ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲՐԵՆԴԻ ՍՐԱՀԸ

Աշխարհահռչակ ճանաչում ունեցող Koton-ն  առաջին անգամ պաշտոնապես բացվել է Հայաստանում` Մեջիք Մոլում: Koton բրենդի պատմությունը սկիզբ է առել 1988 թվականին` ընդամենը 25 քառակուսի մետր...

KILEJIAN’S BEAUTY LOUNGE-Ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ ՍԱՐՅԱՆ 26/3 ՀԱՍՑԵՈՒՄ

Սարյան 26/3 հասցեում օրերս պաշտոնապես բացվեց KILEJIAN'S BEAUTY LOUNGE-ի թվով 2-րդ սրահը. առաջին սրահը  Նալբանդյան 3 հասցեում է,որը գործում է շուրջ 5 տարի:Նշենք, որ...

TRUEZARD ՍՐԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ՝ ԽԱՆՋՅԱՆ 33 ՀԱՍՑԵՈՒՄ

Օրերս, Խանջյան 33 հասցեում պաշտոնապես բացվեց TRUEZARD խանութ-սրահը: Թրուզարդ fashion brand-ը ստեղծվել է 2021 թվականին և գլխավոր նպատակը եղել է, վեր հանել մագաղաթյա և...