+37496288287

ԻՏԱԼԻԱ… ԲՈԼՈՐ ԳՈՒՐՄԱՆՆԵՐԻՆ ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ԻՏԱԼԻԱ

italian_restaurant_tullamore_offaly_balcone

21-da-silvano-outside.w710.h473.2x

Ողջույն   բոլորին։  Չէի  էլ  կարող  պատկերացնել,  որ  հաջորդ  շրջայցս  կլինի  այսքան  բարեճաշակ, ինչպես  Իտալիայի   խոհանոցն  է։  Իտալիայի  մայրաքաղաք  Հռոմում  է  գտնվում  երկրի  լավագույն  ռեստորաններն  ու  սրճարանները։ Բոլոր  գուրմաններին  հրավիրում  ենք  Իտալիա,  քանի  որ  այստեղ  ամեն  ինչ  համով  –  հոտով  է։ Իտալիայի  ազգային  խոհանոցը  ամբողջ  աշխարհում   հայտնի  է  պիցցայի  և  սպագետիի  շնորհիվ։  Պիցցաները  բազմատեսակ  են՝ բազմահամ, գույների  և  համերի  երանգավորված  համադրությամբ՝  տարբերվող  մեկը  մյուսից։

top view slow food pizza pasta with tomato sauce and salad bowl on rustic table

Իսկ  դուք  գիտեի՞ք, որ  այդ  շրջանաձև  տափակ  հացը,  որը  ծածկված  է  կարմիր ( տոմատ), սպիտակ (պանիր) և  կանաչ(ռեհան) ընդգծում  է  Իտալիայի  դրոշի  գույները։ 

11.Pizza-Norma-2--1--desktop

Սպագետտի  –  այս  մակարոնը   համարվում  է  իտալական  կերակուրների  հիմքը։ Մատուցվում  է  տոմատի  մածուկով  և սոուսներով, որոնց  թիվը  հասնում  է  ավելի  քան  տասը  հազարի։  Մակարոնեղենի  հետ  մատուցվում  է  նաև  ծովամթերք,  աղացած  միս, բանջարեղեն  և  այլն։ Մակարոնից  պատրաստված   բոլոր ճաշատեսակները  մեկ  բառով  կոչվում  են  պաստա։

Slow-Cooker-Lean-Spaghetti-Meat-Sauce-1

Աշխատանքային  շրջայց  եմ  կատարում  Հռոմի  համեղահամ  ռեստորաններից  մեկում։ Խճճվել  եմ  նախուտեստների,  ուտեստների, աղցանների  և  աղանդերի  ընտրության  մեջ։ Լավ․ այսօր  ճաշացանկից  կփորձեմ  Ռիզոտտո  (բրինձ,պանիր, ծովամթերք, բանջարեղեն), Պանչետա (խոզի  կրծքամիս  պանրով), աղցաններից   Կապրեզե ( լոլիկ, մոցարելլա, բազիլիկ, ձիթապտղի  ձեթ)  և   գրիսսինի ( հացի  ձողիկներ):

5938ff707c1b62.49983882

Խմիչքների՞ց  ինչ  համտեսել․Թունդ  ալկոհոլային  խմիչքներ (ամարետո, գրապպա ), թե՞  լիկյոր   Սամբուկա։

Չէ՜,  չէ՜  Իտալիայում  քանի  որ  գինին  ազգային  ըմպելիք  է, կարելի  է   նաև  կարմիր  չոր  գինի՝ Բարբարեսկո։

20161110-Wine-0015-1000x600

Օ՜  ինչ  նրբագեղ   համադրություն,  այնպես  չէ՞։  ՈՒզու՞մ  եք   զգալ,  դե  ուրեմն  միացեք  ինձ։  Բարեհամ   ճաշից   հետո   անցնում  ենք  քաղցրաճաշակ   աղանդերին։  Կճաշակեմ   Պաննա  կոտտա   և   Տիրամիսու։  Ահ՜,  քիչ  մնաց  մոռանայի   իմ   այդքան  սիրելի   Սաբայոն  ( խենթանում   եմ ),  իսկ   կոկտեյլներից՝  Բելլինի։  Ամենավերջում   դե,   իհարկե,  սուրճ ․ կապուչինո   թե՞  էսպրեսո։

eataly-flatiron-bellini-canella-bottle-glass

img57462.1426x713 Passionfruitpannacotta

cappuccino-milan-bbcacf91de5ee7b799cf6e850e124c35

Ամեն  ինչ   շատ  համեղ էր։ Արդեն   երեկո  է․ զբոսնում  եմ  երկրի  հրաշք  փողոցներով  և  ինչ՞…   SIVIERO   MARIA   անուշահամ   սառնանուշը։ Լինել  այստեղ  և  չզգալ  հանրահայտ   պաղպաղակի  զովությունը ․․․ իսկական  գայթակղություն  է ։ Հենց   այս   պահին  սելֆի,  հետևյալ   խորագրով՝  Ես   և   Իտալիան։

50-large ciocolatissimo

Վերադառնում  եմ  իմ  չաղ   հանգստից։  Այցելելով   Իտալիա, մտքումս  անջնջելի   տպավորություններ   արձանագրեցի   և   հիշարժան  դարձրի  տարեթիվը։ Նոթատետրումս   կլրացնեմ  ևս  մեկ   grand   tour:  Կհանդիպենք   մեկ  այլ  երկրում։

Շարունակելի…

Հեղինե Սահակյան

 

Similar Articles

Most Popular

MULTI MAGIC MALL-ՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԲԱՑՎԵՑ KOTON ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲՐԵՆԴԻ ՍՐԱՀԸ

Աշխարհահռչակ ճանաչում ունեցող Koton-ն  առաջին անգամ պաշտոնապես բացվել է Հայաստանում` Մեջիք Մոլում: Koton բրենդի պատմությունը սկիզբ է առել 1988 թվականին` ընդամենը 25 քառակուսի մետր...

KILEJIAN’S BEAUTY LOUNGE-Ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ ՍԱՐՅԱՆ 26/3 ՀԱՍՑԵՈՒՄ

Սարյան 26/3 հասցեում օրերս պաշտոնապես բացվեց KILEJIAN'S BEAUTY LOUNGE-ի թվով 2-րդ սրահը. առաջին սրահը  Նալբանդյան 3 հասցեում է,որը գործում է շուրջ 5 տարի:Նշենք, որ...

TRUEZARD ՍՐԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ՝ ԽԱՆՋՅԱՆ 33 ՀԱՍՑԵՈՒՄ

Օրերս, Խանջյան 33 հասցեում պաշտոնապես բացվեց TRUEZARD խանութ-սրահը: Թրուզարդ fashion brand-ը ստեղծվել է 2021 թվականին և գլխավոր նպատակը եղել է, վեր հանել մագաղաթյա և...