Վերջին շրջանում այս մասնագիտությունը դարձել է թերևս աղջիկների ամենասիրելին՝ Makeup, որի ճիշտ տիրապետման համար հարկավոր է փորձ, ճաշակ, ինքնատիպություն, գույների ճիշտ համադրում և այլն:
Սիրով, ցանկանում եմ առանձնացնել դիմահարդարի, ով իր գործի վարպետն է, տիրապետում է դիմահարդարման բոլոր կանոններին և կարողանում է ընդգծել ցանկացած հաճախորդի դիմագիծն այնպես, որ ցանկանում ես անվերջ նայել:
Գայանե Հունանյան
Գայանեն սովորել է Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի իրավաբանություն բաժնում, սակայն, ինչպես ինքն է ասում` ժամանակի ընթացքում հասկացել է, որ արվեստի ուղղությունն իրեն ավելի է դուր գալիս:
«Երբեք մտավախություն չեմ ունեցել, որ այս ոլորտը հեղեղված է, քանի որ այս կյանքում ամեն մեկն իր տեղն ունի և եթե ունես նպատակ, պետք է գնաս դրա հետևից: Ես էությամբ այնպիսին եմ, որ ցանկացած հարցի մոտենում եմ մեծ պատասխանատվությամբ, այդ իսկ պատճառով, մասնագիտությունս սովորելու դեպքում էլ ընտրեցի հմուտ մասնագետի, ով այս ասպարեզում արդեն իր ուրույն տեղն ունի: Աշխեն Կոստանյանն այն մարդն էր, ով ավելի մեծացրեց իմ սերն ու ձգտումը դեպի այս մասնագիտությունը:
Գայանեն դիմահարդարման մեջ կարևորում է դիմացինի անհատականությունը և չի ընդունում, երբ դիմահարդարողը նախապատվություն է տալիս կոնկրետ ոճի և աշխատում է միայն այդ ոճով:
«Դիմահարդարման մեջ դու կարող ես ունենալ քեզ բնորոշող էլեմենտներ, բայց պետք է դրանք կարողնաս կիրառել բոլոր ոճերում: Ինքս ռոմանտիկ ոճի սիրահար եմ»:
Վերջում Գայանեն խորհուրդ է տալիս աղջիկներին, որ հետևեն իրենց արտաքին տեսքին և ինքնավստահ անցնեն մնացած գործերին, քանի որ ինքնավստահությունը հաջողության գրավականն է:
Tel: 055 23 32 12