+37496288287

ԻԼՅՈՒԶԻՈՆԻՍՏ ՆԱՀԱՊԵՏ ԱՐՇԱԿՅԱՆԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՃԱՆԱՉՎԵԼ Է РАИ-Ի ԱՆԴԱՄ

 13433082_1027573827296390_8436915018460846854_o
Մարտի 26-28-ը Մոսկվա քաղաքում տեղի ունեցավ Ռուսական Իլյուզիոնիստների ասոցացիայի XVII-րդ միջազգային կոնգրեսը , որտեղ հայազգի Իլյուզիոնիստ Նահապետ Արշակյանը  ճանաչվեց որպես իրենց  լիիրավ անդամ:

Հատուկ հյուրերն էին՝ Eric Eswin (niderlandner) FISM (Federation Internationale des Sociétés), Seol Park, Juan Mayoral, Zeng Huang և այլ ճանաչված  Իլյուզիոնիստներ,  ովքեր աշխարհի չեմպիոն են և  հայտնի են իրենց բազմաթիվ հրաշաշագործություններով:

Նահապետը կիսվում է իր տպավորություններով և պատմում, թե ինչպես է ճանաչվել РАИ (российская ассоциация иллюзионистов)-ի անդամ.

«Ինձ համար շատ անսպասելի էր, քանի որ բոլորի համաձայնությամբ ինձ ճանաչեցին որպես  РАИ անդամ: Սա, իրոք, ոգևորեցնող ու պարտավորեցնող հաղթանակ էր: Մարդիկ, РАИ (российская ассоциация иллюзионистов) անդամ դառնալու համար, տարիներ շարունակ պարապում են, քննություններ են հանձնում, բայց ոչ բոլորի մոտ է ստացվում: Իսկ ես այսօր հպարտ եմ, քանի որ նման հռչակավոր մարդկանցից լսեցի այսպիսի խոսքեր (По идеям и компетентности ты действительно превосходишь многих.): Ամենից շատ հպարտ էի, որ շոշափվում էր  Հայաստանի անունը. ուրախ եմ, որ կարողացա հայրենիքիս անունը բարձր պահել»:

Նահապետին արդեն բազում առաջարկներ են արվել՝ մասնակցելու միջազգային տարբեր ֆորումների: Իր խոսքով՝ շատ անակնկալներ են սպասվում, քանի որ վերադարձել է նոր  ու տարբերվող մտքերով:

Դե ինչ, հայ ազգը ևս մեկ անգամ ապացուցեց, որ ուժեղ է և  հաղթող է  ճանաչվում ցանկացած ասպարեզում: Ես նույնպես շնորհավորում եմ Նահապետին՝ մաղթելով նոր հաղթանակներ, մտքեր ու  ձեռքբերումներ:

https://www.facebook.com/NahapetArshakyan/?fref=ts

17797910_1440059736045037_640168187_o

 17793294_1440055109378833_641173526_n

15978086_1360420180675660_536336144270242328_n

 12719474_980052135381893_810549263826527366_o

Similar Articles

Most Popular

SILAS DESIGN STUDIO-Ի ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ՀԵՏԱԳԱ ԱՆԵԼԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ինտերիերի դիզայնում, ինչպես ճարտարապետությունում, գոյություն ունեն շատ տարբեր ոճեր, որոնք ձևավորվել են տարբեր պատմական դարաշրջններում։  Ինտերիերի դիզայնը (ինտերիերային դիզայն) դիզայնի ճյուղ է, ուղղորդված տարածության...

DERMEN HOLDINGS-Ի ՂԵԿԱՎԱՐԸ ՀԱՆԴԻՊԵՑ ԻՆՏԵՐԻԵՐ ԴԻԶԱՅՆԵՐՆԵՐԻ ԵՎ ՈԼՈՐՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՈԻՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

Երեկ, DERMEN HOLDINGS-Ի հիմնադիր Վահե Զեյնալյանն, ով արդեն տարիներ շարունակ է, ինչ լայն գործունեություն է ծավալում այս ոլորտում, հանդիպեց ճարտարապետների, ինտերիեր դիզայներների, ոլորտի ներկայացուցիչների...

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 26 ՀԱՍՑԵՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԲԱՑՎԵՑ NEW LOOK BEAUT SALON-Ը 

Օրերս, Աբովյան քաղաքում՝ Հանրապետության 26  հասցեում պաշտոնապես բացվեց NEW LOOK BEAUTY  գեղեցկության սրահը: Չնայած սրահն արդեն մեկ տարի է, ինչ գործում է, բայց եվ...