Սա երևի թե այն կարևոր ու միգուցե բարդ հարցերից է, որը միշտ կա աղջիկներիս գլխում: Նույնիսկ եթե գիտենք այսօր ինչ ենք հագնելու, միևնույնն է՝ ենթագիտակցորեն արդեն իսկ մտածում ենք վաղվա մասին և այսպես շարունակ: Վերջապես, ի՞նչ են այս տարի մեզ համար պատրաստել նորաձևության տները: Գույներից այս տարի առանձնացնում են դեղինն ու երկնագույնը, ինչպես նաև ավելի հանգիստ ու աչք չծակող գույները: Գարնանը կարող եք երևակայել, կարող եք ընտրել գույների գեղեցիկ համադրություններ և միշտ տարբերվել: Ի դեպ, խորհուրդ աղջիկներին, պարտադիր չէ պայուսակն ու կոշիկը նույն գույնի ընտրել, սա վաղուց հակաթրենդ է: ))) Դիտեք այս լուսանկարները և փորձեք ինքներդ ստեղծել լուքեր: