Ամանորյա տոնակատարություններին ընդառաջ, այս հարցը հուզում է գրեթե բոլորին, ոմանք առաջնորդվում են նորաձև թրենդներին հետևելով,ոմանք նախընտրում են հետևել ոճաբանի խորհուրդներին, իսկ ոմանք էլ դիմում են աստղագուշակների օգնությանը, հավատալով, որ տարվա խորհրդանիշի ճաշակին համապատասխան հագնվելը եկող տարում անպայման հաջողություն կբերի նրանց։
Ըստ չինական օրացույցի, 2017-ը կրակե աքլորի տարի է,և հաշվի առնելով, որ աքլորը բնավորությամբ ինքնավստահ, վառ և հաղթանակներ սիրող կենդանի է (մի խոսքով կրակ) ամանորի գիշերը պետք է լինել վառ և ներկայանալ ընդգծված անհատականությամբ։Ընդհամենը պետք է ընտրել թրենդներից ձեզ համապատասխանը և միևնույն ժամանակ ունենալ վառ և շքեղ տեսք․ դուք միանգամից և՛ կբավարարեք կամակոր աքլորի ցանկությունները, և՛ կլինեք նորաձև։
Այս ամանորը դիմավորելու ամենահարմար գույներն են կարմիրը իր բոլոր երանգներով, դեղինի և ոսկեգույնի երանգները,կապույտը և կանաչի կապտավուն երանգները: Կարող եք կրել բոլոր այն գույները և երանգները, որն ունի կրակը։ Կտորներից նախընտրելի են թավիշը,ատլասը,ժանյակը. այստեղ կարևոր է, որ կտորը շատ շքեղ լինի։
Լավագույն ընտրություն կլինեն թեթև և ռոմանտիկ զգեստները. կարևորը, որ դուք ձեզ լավ զգաք ձեր ընտրած հագուստի մեջ։ Զգեստի ընտրման հարցում ամենակարևոր չափորոշիչը հարմարավետությունն է,սակայն այն չպետք է լինի շատ հասարակ։ Զգեստը կարող է զարդարված լինել փետուրներով, փայլերով և ժանյակով։
Իսկ դասականի սիրահարները կարող են հավատարիմ մնալ սևին և սպիտակին՝ դրանք համադրելով վառ էլեմենտներով։
Knar Jouette