Երբեք հյուր մի գնացեք, առանց զգուշացնելու:
Պատկերարցրեք, թե ի՞նչ անհարմար կլիներ, եթե Ձեզ հյուր գային` առանց նախապես պայմանավորվելու: Գուցե դուք լոգանք եք ընդունել և դեռ խալաթով եք կամ ոչ պատշաճ վիճակում:
Այս առիթվ, մի բրիտանացի լեդի պատմում էր, որ երբ դռան զանգը հնչում է անսպասելի, նա արագ հագնում է իր կոշիկներն ու գլխարկը, վերցնում է անձրևանոցն ու պայուսակը, ապա` բացում դուռը:
Երբ հյուրը ցանկալի մարդ է, նրան ասում է, թե ինչ լավ ստացվեց, քանի որ նոր է տուն վերադարձել, իսկ եթե ոչ հաճելի մարդ է այցելողը` ապա նրան ասում է.
/Ներիր, ստիպված եմ գնալ, քանի որ ինձ սպասում են/:
Երբեք անձրևանոցը մի չորացրեք բացված վիճակում, եթե հյուր եք կամ աշխատավայրում:
Անձրևանոցը չորացնելու լավագույն միջոցը որևէ կախիչից փակված վիճակում կախելն է, իսկ առավել հարմար է անձրևանոցի պատյանում պահելը, մինչև կհասնենք տուն:
Պայուսակը երբեք մի դրեք ծնկերի վրա:
Եթե դուք կրում եք փոքրիկ կլաչ, ապա կարելի է այն դնել սեղանին, մեծ պայուսակները կարելի է կախել աթոռի հենակին կամ դրեք հատակին: Իսկ պորտֆեյլը` անպայման դրեք հատակին:
Տղամարդիկ, երեբք մի բռնեք կնոջ պայուսակը: Կանացի պայուսակն ու վերարկուն վերցրեք այն կախիչին հասցնելու համար:
Ով պետքէ վճարի:
Երբ ասում եք, հրավիրում եմ ձեզ ընթրիքի կամ սուրճի, դա նշակում է, որ դուք եք վճարելու` անկախ այն բանից թե ձեր հյուրը կին է, թե տղամարդ: Այլ հարց է, եթե ձեզ հետ ընթրող տղամարդն առաջարկի վճարել երկուսիդ փոխարեն: Այդ դեպքում, կարող եք համաձայնել, կարող եք մերժել` հավատարիմ մնալով ձեր պայմանավորվածությանը:
Նյութը պատրաստեց Վարդ Գիշյանը