Օրերս, Թումանյան 38 հասցեում իր դռները բացեց KOKCHIAN արծաթյա զարդերի խանութ-սրահը, որն ունի 3 տարվա պատմություն: Դեռ 2013թ.-ին KOKCHIAN-ը զբաղվում էր միայն ոսկյա exclusive զարդերի վաճառքով, իսկ արդեն 2015թ.-ից այն շուկային ներկայացրեց նաև արծաթյա հավաքածուն:
KOKCHIAN-ն առանձնանում է իր նրբաճաշակությամբ և ցանկացած զարդ ունի իր պատմությունը: Օրիգինալ, չկրկնվող կառուցվածքով, բարձր որակով այս զարդերը կարող եք հպարտությամբ կրել, քանի որ կտարբերվեք բոլորից Ձեր յուրօրինակությամբ:
Ինչպես նշում է KOKCHIAN-ի համահիմնադիր Շուշան Ավագիմյանը, զարդերը տարբերվում են, քանի որ իրենց մեջ շատ էմոցիա կա.
«Մենք փորձել ենք զարդերի միջոցով փոխանցել դրական էմոցիաներ: KOKCHIAN-ի զարդերը շատ կանացի են և, հատկապես այն կանանց համար են, ովքեր ստանդարտ մտածելակերպից դուրս են և չեն վախենում տարբերվել: Ունենք նաև նոր , շատ գեղեցիկ հավաքածու, որտեղ շեշտը դրել ենք ավելի խոշոր զարդերի վրա, ինչպես նաև կան այլ հավաքածուներ, օրինակ՝ էթնիկ և դասական ոճի նախընտրողների համար: Մի խոսքով, այստեղ հաճախորդը կգտնի ցանկացած ճաշակի և ոճի զարդ, քանի որ մենք ցուցաբերել ենք անհատական մոտեցում յուրաքանչյուրի համար»:
Դե ինչ, խորհուրդ եմ տալիս օգտվել KOKCHIAN զարդերի խանութ-սրահից և հետևել նրանց ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերին:
Հասցե: Թումանյան 38 , Երևան Մոլ
Հեռ. : 055-40 46 07
https://www.facebook.com/kokchianyerevan/
https://www.instagram.com/kokchian_jewelry/?hl=ru