Թումանյան 38 հասցեում պաշտոնապես բացվեց Թիթեռնիկ աքսեսուարների խանութ-սրահը, որն արդեն 4 տարի է, ինչ գործում է օնլայն հարթակում:
4 Տարի առաջ Թինան՝ Թիթեռնիկի հիմնադիրը, փոքր քայլերով սկսեց այս հրաշալի բիզնեսը, որը կարճ ժամանակում դարձավ Հայաստանի տարածքում աքսեսուարների ամենասիրելի շոփերից մեկն աղջիկների կողմից: Ելնելով մեծ պահանջարկից՝ Թինան որոշեց քաղաքի սրտում բացել խանութ-սրահ, որտեղ իր հաճախորդները հնարավորություն կունենան զարդերը ձեռք բերել հենց սրահից: Խանութ-սրահի ինտերիերը շատ գեղեցիկ է. հատուկ ընտրված գույներով ու դիզայնով, որի հեղինակը հենց հիմնադիրն է :
«Թիթեռնիկի միտքն ինձ հետ է ծնվել և, չնայած նրան, որ ասում են, թե թիթեռն ունի մեկ օրվա կյանք, որոշեցի զարդերի անունն այնպես դնել, որ թիթեռնիկի գեղեցկությունը հավերժացնեմ դրանց մեջ: Իրականում, սկզբում բիզնեսի միտում չեմ ունեցել,բայց այնքան մեծ եղավ պահանջարկը, որ որոշեցի հաճախորդներիս չմերժել և ստեղծել փոքրիկ անկյուն, խանութ-սրահ, որտեղ նրանք ավելի հարմարավետ գնումներ կկատարեն: Նշեմ, որ զարդերը շատ հասանելի են. շատերն անգամ զարմանում են արժեքի ու որակի համատեղելիությունից: Նշեմ, որ մենք աշխատելու ենք նույն ձևաչափով. օնլայն հարթակը ևս գործելու է: Պարզապես, խանութ-սրահում կարող եմ առերես շփվել հաճախորդներիս հետ, խորհուրդներ տալ և լսել նրանց կարծիքը: Ցանկանում եմ, որ միշտ կարողանամ աղջիկներին ժպիտ ու դրական էներգիա փոխանցել զարդերիս միջոցով: Նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել մայրիկիս, քանի որ առանց նրա աջակցության ու օգնության ոչինչ չէր ստացվի: Բացի այդ, ամուսնուս, ընկերներիս , հարազատներիս և, բնականաբար, հաճախորդներիս, ովքեր դարձել են իմ կյանքի անբաժանելի մասնիկը: Վերջում, կհավելեմ, որ պետք է գնալ երազանքի հետևից և չհուսահատվել, քանի որ նպատակներն են մեզ ուժեղացնում : Սիրում եմ բոլորիդ ու սպասում Թումանյան 38 հասցեում»,- իր խոսքում նշեց Թիթեռնիկի հիմնադիրը՝ Թինան:
Դե ինչ, շնորհավորում ենք Թինային՝ մաղթելով հազարավոր հավատարիմ հաճախորդներ՝ արդեն օֆլայն հարթակում՝ Թումանյան 38-ում:
Զարդերի ամենամեծ առկա տեսականին ,երաշխավորված որակով
20000 և ավել գոհ հաճախորդ 4 տարում
Հասցե`Թումանյան 38
https://www.instagram.com/titernik___accessorize