Սեպտեմբերի 13-ին քաղաքում գարնանային տրամադրություն էր. Թումանյան 30 հասցեում իր դռները բացեց ԳԱՐՈՒՆ BY ԱՌՈՂՋ ՍՆՈՒՆԴ սրճարան-ռեստորանը:
Ձևաչափով տարբերովող այս հեքիաթային վայրն իր հաճախորդներին առաջարկում է ոչ միայն առողջ, այլև համեղ ու օրիգինալ ճաշատեսակներ ու աղանդեր. սթեյք, աղցաններ, տարատեսակ բուրգերներ, քաղցրավենիք, ինչպես նաև համեղ ու թարմ հյութեր, որոնք պատրաստվում են հենց այստեղ: Մի խոսքով, պետք չէ ընտրություն կատարել համեղ և առողջարար սննդի միջև. սրճարանում դա համատեղված է: Իսկ սրճարանի հետաքրքիր գունային համադրությունն էլ ավելի է բարձրացնում հաճախորդի տրամադրությունը:
Պաշտոնական բացմանը ներկա էին հայտնի ու հարազատ հյուրեր, ովքեր սիրով հյուրասիրվեցին, լուսանկարվեցին և մասնակցեցին բոլոր խաղարկություններին:
Օրվա ընթացքում շեֆ-խոհարարը ներկայացավ master-class-ով՝ պատրաստելով Կարպաչո և Գասպաչո:
Երեկոն վարում էր գեղեցկուհի Աննա Գրիգորյանը, բարձր տրամադրությունն ապահովեց DJ Ocean-ը, իսկ ջութակի գեղեցիկ ելևէջները վայելեցինք Քրիստինայի կողմից:
Ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել հիմնադիրներին, ովքեր միջոցառման կազմակերպչական ողջ ընթացքը վստահեցին ինձ: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս և հույս հայտնում, որ այս վայրը մշապես կդառնա ամենացանկալի ժամանցի վայրերից մեկը:
ԳԱՐՈՒՆ BY ԱՌՈՂՋ ՍՆՈՒՆԴ
Հասցե : Թումանյան 30
Հեռ. : (011) 601010