Րաֆֆու անվան թիվ 36 դպրոցում երեկ Թումանյանական տրամադրություն էր…
Հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյակի առթիվ դպրոցի 2-րդ դասարանի աշակերտները՝ կազմակերպել էին գեղեցիկ միջոցառում: Չկա որևէ հայ երեխա, որ չճանաչի հայ մեծագույն բանաստեղծին: Առաջին բանաստեղծությունները, որ բոլորս սկսում ենք արտասանել՝ դեռ կարդալ չիմանալով Հովհաննես Թումանյանի մանկական հրաշալի բանաստեղծություններն են:
Աշակերտները հետաքրքիր բեմականացումներ էին պատրաստել՝ ներկայանալով Թումանյանի հեքիաթների հերոսների կերպարներով: Բացի այդ, Րաֆֆու սաները ներկայացան Թումանյանի այլ ստեղծագործություններով, երգ ու պարով…
Դպրոցի տնօրեն Նունե Ղազարյանը հանդես եկավ ողջույնի խոսքով և շնորհակալություն հայտնեց , որ աշակերտները ևս մեկ անգամ հիշատակեցին մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի անունը: Բացի այդ, տնօրենը շնորհավորեց կանանց միամսյակի կապակցությամբ՝ մաղթելով առողջություն, երջանկություն և հաջողություններ:
Դե ինչ, շատ հպարտ եմ, որ ավարտել եմ Րաֆֆու անվան թիվ 36 դպրոցը և ուրախ եմ, որ դպրոցում գրեթե ամեն օր միջոցառումներ, մրցույթներ և այլ հետաքրքիր անակնկալներ են տեղի ունենում: