+37496288287

ԶԱՐՈՒՀԻ ՍՈՒՐՄԵՆՅԱՆ. YEREVAN STYLE

Նրան չնկատելն ուղղակի անհնար է. յուրահատուկ արտաքին, հատուկ մոտեցում հագուստին, նորաձևության վառ ներկայացուցիչ, մի խոսքով, այսօր Yerevan style-ի մասնակիցը Զարուհի Սուրմենյանն է, ով այս պահին աշխատում է free lance-ում, քանի որ շատ է տեղափոխվում երկրից երկիր:

«Աշխատում եմ շատ հետաքրքիր start – up-ում և ասեմ, որ շատ եմ սիրում իմ աշխատանքը: Ինձ համարում եմ երջանիկ մարդ, քանի որ հնարավորություն ունեմ զբաղվել իմ սիրած գործով: Ինչ վերաբերում է նորաձևությանը, պետք է ասեմ, որ այն իմ ամբողջ կյանքը չէ, բայց դարձել է կյանքիս կարևորագույն մասնիկը, որն ինձ պարզապես ուրախություն ու երջանկություն է փոխանցում: Fashion blogger դառնալու նպատակ երբեք էլ չեմ ունեցել, բայց, քանի որ այն ինձ հաճույք է պատճառում, պարբերաբար զբաղվում եմ դրանով»,- ասաց Զարուհին՝ հույս հայտնելով, որ կգա մի օր և նա ավելի շատ ժամանակ կհատկացնի իր բլոգին:

14099890_1789488704625855_1792915888_n

«Առօրյա հագուստս շատ basic է. ամեն սոզոնին ունեմ basic կտորներ, որոնք անպայման օգտագործում եմ: Սա իրենից ներկայացնում է հարմարավետ կոշիկ, jeeans կամ office տաբատ, սպիտակ t-shirt կամ վերնաշապիկ: Կախված եղանակից ավելացնում եմ նաև վերարկու»:

Զարուհու համար ամենահոգեհարազատը մինիմալ ոճն է: Ցանկանում է ավելի մինիմալ հագնվել, քան հագնվում է այժմ:

«Կարծում եմ, որ եթե ինչ-որ մի բան հավանում եմ, ապա անպայման պետք է կրեմ, քանզի հենց դա է, որ ձևավորում է իմ ոճը»:

Դե ինչ, կարծում եմ Զարուհու հետ զրույցը շատ հետաքրքիր է ստացվել: Առաջարկում եմ դիտել նրա լուսանկարները և մի պահ սուզվել նորաձևության իսկական ու գեղեցիկ աշխարհ: Անկեղծ ասած, բլոգումս կարծիքներ քիչ եմ հայտնում, բայց, պետք է նշեմ, որ Զարուհու ոճն ինձ համար առանձնահատուկ է:

13700154_10210042800251551_5850236233668291084_n

13669574_10210028305929202_6689481921847964552_n

 

 

Similar Articles

Most Popular

MULTI MAGIC MALL-ՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԲԱՑՎԵՑ KOTON ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲՐԵՆԴԻ ՍՐԱՀԸ

Աշխարհահռչակ ճանաչում ունեցող Koton-ն  առաջին անգամ պաշտոնապես բացվել է Հայաստանում` Մեջիք Մոլում: Koton բրենդի պատմությունը սկիզբ է առել 1988 թվականին` ընդամենը 25 քառակուսի մետր...

KILEJIAN’S BEAUTY LOUNGE-Ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ ՍԱՐՅԱՆ 26/3 ՀԱՍՑԵՈՒՄ

Սարյան 26/3 հասցեում օրերս պաշտոնապես բացվեց KILEJIAN'S BEAUTY LOUNGE-ի թվով 2-րդ սրահը. առաջին սրահը  Նալբանդյան 3 հասցեում է,որը գործում է շուրջ 5 տարի:Նշենք, որ...

TRUEZARD ՍՐԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ՝ ԽԱՆՋՅԱՆ 33 ՀԱՍՑԵՈՒՄ

Օրերս, Խանջյան 33 հասցեում պաշտոնապես բացվեց TRUEZARD խանութ-սրահը: Թրուզարդ fashion brand-ը ստեղծվել է 2021 թվականին և գլխավոր նպատակը եղել է, վեր հանել մագաղաթյա և...