+37496288287

ԶԱՐԿ ՌԵՍՏՈՐԱՆՈՒՄ ՆՇԵՑԻՆՔ ԿԱՆԱՆՑ ՄԻԱՄՍՅԱԿԸ

Երերկ՝ Զարկ ռեստորանում, որը գտնվում է Թումանյան 30 հասցեում, կազմակերպել էի կանանց միամսյակին նվիրված միջոցառում, որին միացել էին քաղաքի գեղեցկուհիները:

Զարկում Ձեզ մշտապես սպասվում են յուրօրինակ համային լուծումներով ուտեստների առատությունն ու բարձրակարգ սպասարկումը։ Այստեղ դուք կարող եք վայելել հայկական և կովկասյան խոհանոցի ամենահամեղ ուտեստները։ Բացի այդ, ռեստորանում ամեն օր հնչում է կենդանի երաժշտություն։

Օրվա հովանավորներն էին՝ 

«Ալֆա Ֆարմ»  դեղագործական ընկերությունը , որը հիմնադրվել է 1996 թ.-ին: Ներկայումս ընկերությունը զբաղեցնում է առաջատար դիրք Հայաստանի դեղագործական շուկայում և շուրջ 20 տարի հաջողությամբ զբաղվում է դեղամիջոցների ներկրմամբ, մեծածախ և մանրածախ առևտրով:

Fem.evn աքսեսուարների շոփը, որը ներկայացնում է հայկական արտադրանքի տարբեր աքսեսուարներ՝ հայտնի օղեր, որոնք տարբերվում են իրենց չարմերով, վզնոցներ և թևնոցներ: Ներկայացված են ՝ 5concept store, Made Fashion corner, Kokchian Jewelry

Soda beauty SODA BEAUTY խնամքի միջոցների խանութ-սրահը , որը  հանդիսանում է Լետուալ բրենդի ներկայացուցիչը ՀՀ-ում:  Ներկայացում են 3 բրենդ՝ Soda կոսմետիկ միջոցներ և խնամք,  Dolce milk ,  Moriki Doriki և արդեն Mea ապրանքանիշը, որով և հանդես եկան մեր միջոցառմանը:

Online world usa և Michelle Ange beauty salon-ը. Online world usa -ը հայտնի է բոլորիս կողմից, որը ներկայացնում է դեկորատիվ կոսմետիկա և այլ խնամքի միջոցներ՝ ամենահայտնի բրենդերից: Ցանկացած ապրանք ԱՄՆ-ից է ներմուծվում, ինչը և խոսում է բարձր որակի մասին: Արդեն  7 տարի օնլայն շուկայում են, իսկ այժմ նաեւ @michelle_ange_beauty_salon -ի ներսում ունեն իրենց անկյունը: Նշեմ նաև, որ շուտով կբացվի նաև Online world usa -ի խանութ-սրահը:

Sunkiss օրգանական արևայրուքի սրահը, որն իմ անբաժանելի մասնիկն է տարիներ շարունակ. Երևանում միակ մասնագիտացված արևայրուքի կենտրոնն է և երաշխավորում է բարձր որակ:  Եթե ցանկանում եք միշտ լինել ինքնավստահ, ունենալ բնական արևայրուք, ապա միանշանակ օգտվեք հենց Sunkiss օրգանական արևայրուքի սրահից, որի 5 ամյակը շուտով մեծ շուքով կնշենք:

Your cosmetolog` բժիշկ-կոսմետոլոգ Իոնա Խոջագորյանը ևս մեր հովանավորներից էր. արդեն երկար ժամանակ է, ինչ ես վստահում եմ հենց նրան, քանի որ Իոնան իր գործի վարպետն է. ծառայությունների ցանկ ՝ Բոտուլինոթերապիա 2. Դեմքի կոնտուրային պլաստիկա 3. Շուրթերի լիցք 4. Մեզոթերապիա 5. Բիորեվիտալիզացիա 6. Լըպոլիտիկներ 7. Պիլինգներ 8. Դեմքի մաքրում:

Դե ինչ, շնորհակալ եմ ևս մեկ անգամ  հովանավորներին՝ իմ կողքին լինելու համար.նշեմ, որ բոլոր հյուրերը ստացան նվերներ մեր հովանավորների կողմից:

Նաև շնորհակալ եմ ևս մեկ անգամ Զարկ ռեստորանին՝ մեզ այդքան գեղեցիկ և համեղ դիմավորելու համար:

Similar Articles

Most Popular

MULTI MAGIC MALL-ՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԲԱՑՎԵՑ KOTON ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲՐԵՆԴԻ ՍՐԱՀԸ

Աշխարհահռչակ ճանաչում ունեցող Koton-ն  առաջին անգամ պաշտոնապես բացվել է Հայաստանում` Մեջիք Մոլում: Koton բրենդի պատմությունը սկիզբ է առել 1988 թվականին` ընդամենը 25 քառակուսի մետր...

KILEJIAN’S BEAUTY LOUNGE-Ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ ՍԱՐՅԱՆ 26/3 ՀԱՍՑԵՈՒՄ

Սարյան 26/3 հասցեում օրերս պաշտոնապես բացվեց KILEJIAN'S BEAUTY LOUNGE-ի թվով 2-րդ սրահը. առաջին սրահը  Նալբանդյան 3 հասցեում է,որը գործում է շուրջ 5 տարի:Նշենք, որ...

TRUEZARD ՍՐԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ՝ ԽԱՆՋՅԱՆ 33 ՀԱՍՑԵՈՒՄ

Օրերս, Խանջյան 33 հասցեում պաշտոնապես բացվեց TRUEZARD խանութ-սրահը: Թրուզարդ fashion brand-ը ստեղծվել է 2021 թվականին և գլխավոր նպատակը եղել է, վեր հանել մագաղաթյա և...