+37496288287

ԵՐԳԻՉ ԱՐՄԱՆ ԼԱԶԱՐՅԱՆԸ ՊԱՏՄՈՒՄ Է ԻՐ ԱՆՑԱԾ ՈՒՂՈՒ, ՆՈՐ ԾՐԱԳՐԵՐԻ ԵՎ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿԻ ՄԱՍԻՆ

 
Տաղանդավոր երգիչ Արման Լազարյանի մասին, վստահ եմ, բոլորդ էլ լսել եք. երաժշտությամբ սկսել է զբաղվել 6 տարեկանից: Հենց այդ տարիքում ընդունվել է Ա. Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի ջութակի բաժինը, այնուհետև՝ տեղափոխվել վոկալի բաժին:
«Հասկացա, որ երգն իմն է և ցանկանում եմ շարունակել այս ուղին. հաջորդիվ ընդունվեցի ձայնի մշակման և պահպանման վոկալ երգչախմբային դպրոց՝ Կոնսերվատորիայի պրոֆեսոր,  Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ Միքայել Հովակիմյանի դասարան: Գերազանց ավարտելով դպրոցը՝ ընդունվեցի Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիա: Ավարտելով այն՝ զորակոչվեցի հայոց բանակ և ծառայության հենց սկզբում մասնակցեցի երգի համաբանակային մրցույթին՝ գրավելով առաջին հորիզոնականը:
Այնուհետև ինձ հնարավորություն տրվեց և ես տեղափոխվեցի ՀՀ ՊՆ սպայի տան զորական անսամբլ՝ Արամ Գալստյանի ղեկավարությամբ: Սա , իրոք, ինձ համար մեծ հնարավորություն էր, քանի որ որպես արտիստ ես  1/5 տարվա ընթացքում ունեցա 300 համերգ: Այս ընթացքում ունեցել եմ բազմաթիվ մրցանակներ. գրան պրի, առաջին հորիզոնականներ, ՊՆ նախարարի կողմից արժանացա Վազգեն Սարգսյան գերատեսչական մրցանակին և այլն»:
Երգիչ Արման Լազարյանն արդեն վաղուց ճանաչվել ու սիրվել է. նա հնարավորություն է ունեցել երգելու մի շարք համաշխարհայաին աստղերի համար, ինչպիսիք են՝ Charles Aznavour , Placido Domingo n. Alesandro Safinan, վերջերս նաև  Elton John:
Երգիչը  մի քանի օր առաջ թողարկել է իր նոր տեսահոլովակը, որն իր ասելով պարզապես տեսանյութերի շարք է՝ pop classic ոճում:
Արմանը կիսվեց նաև  իր հետագա անելիքներով  և ասաց, որ մի շարք ծրագրեր ունի, որոնք լայն թափով առաջ է տանելու:  Դե ինչ, հաջողություն մաղթենք երգչին և դիտենք նոր տեսահոլովակը:

Similar Articles

Most Popular

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 26 ՀԱՍՑԵՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԲԱՑՎԵՑ NEW LOOK BEAUT SALON-Ը 

Օրերս, Աբովյան քաղաքում՝ Հանրապետության 26  հասցեում պաշտոնապես բացվեց NEW LOOK BEAUTY  գեղեցկության սրահը: Չնայած սրահն արդեն մեկ տարի է, ինչ գործում է, բայց եվ...

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՍԹՐԱՅՔԲՈԼ ԽԱՂԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է

Վերին անտառային 144/3 հասցում պաշտոնապես բացվեց HOTPUBG սրահը, որը ներկայացնում է Սթրայքբոլ  համաշխարհային ճանաչում ունեցող ռազմական-սպորտային խաղը: Պաշտանական բացմանը մեզ էր սպասվում մի շարք անակնկալներ,...

DERMEN HOLDINGS-Ի ՓԱԿ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆ ՈՒ ՀԱՅՏՆԻ ՀՅՈՒՐԵՐԸ

Օրերս, Զաքյան 10 հասցեում գտնվող Պանացեա ռեստորանում տեղի ունեցավ DERMEN HOLDINGS-ի փակ միջոցառումը, որի կազմակերպչական աշխատանքները վստահված էր մեզ: DERMEN HOLDINGS-ը զբաղվում է ռոբոտաշինությամբ, շենքերի...