+37496288287

«ԵԹԵ ԿԱ ՄԵԿՆ, ՈՎ ՀԱՎԱՏՈՒՄԱ ԷՍՔԱՆԻՆ». ՄԻ ՔԱՆԻ ՀՈԳԻ

hqdefault

Ֆելիքս Խաչատրյան + A.Chilla + Reincarnation + Միշո + DJ Սերժո =Մի Քանի Հոգի

Երբ ասում ես «Մի քանի հոգի» ապա առաջին միտքը, որ գալիս է հայտնի երգերն են: Պետք է թվեմ իմ հավանած ստեղծագործությունները,  որոնք համարում եմ իսկապես ստացված և սիրված.

«Աղջիկ, որ չղջիկ է», «Ես քո նման էի», «Հայուհի գեղեցիկ», «Ազգս չարա», «Ճանապարհ», «Անցողիկա», «Ես պահին»:

«Մի քանի հոգի» խումբն ունի դեռևս մեկ ալբոմ, որին շուտով կգումարվի ևս մեկը:  Հաճելիէ, որ խումբը չի անում ոչինչ պարզապես անելու համար, իսկ մեր օրերում դա  ամենաքիչը հիացմունք է պատճառում: Իմանալ և սիրել այս խմբին, միանգամայն այլ աշխարհներ են: Մի քանի հոգի խումբը  ներկայացնում են`

Ֆելիքս Խաչատրյան. հայտնի տողերի հեղինակ, բառախաղի վարպետ՝ ով իր պոետիկ, գրական ձևաչափի մեջ մեզ համար  ընթերցում է մտքեր: Ես,  թերևս, արդեն բացահայտել եմ  Ֆելիքս Խաչատրյանին այս տեսանկյունից` դեռևս 3.33 խմբից:  Սրանք հայկական,  առանց հայհոյանքի, առանց փողոցային ժարգոնի , գրական-մտային  ստեղծագործություններ  են: Մեր օրերում շատերն են  իրենց համարում  ռեփեր, բայց, հարց է առաջանում, այդ նույն մտածողները կարող են արդյոք  գրել տողեր, որոնց մեջ կան սուր մտքեր  և դրանք տեղ հասցնել: Դե իսկ Ֆելիքս Խաչատրյանն, իրք, վարպետորեն է մոտենում իր գործին: Անսահմանափակ  թանաք Ֆ.Խաչատրյանի գրչին և անսահման տարածք նրա մտքերին: Դե իսկ մենք, թերևս, սպիտակ թերթեր դառնանք…

A.Chilla. նա ինձ  զարմացնում է իր ստեղծած մյուզիքով  ու թերևս իր ոճային ընթերցանությամբ: Թե  այս երկուսից, որն է ավելի լավ ստացվում, դեռ միանշանակ չեմ կարող ասել: A.Chilla-ն յուրօրիանակ երանգ է մի քանի հոգու մեջ…

Ռեփեր Միշո. բոլորիս վաղուց հայտնի է նա: Թեթև ձևական հնչերանգներով` յեեհհ, ապէհհ, առոգանությամբ ու հանգավոր ընթերցող, երբեմն անիմաստ մտքերով: Եվ, իհարկե, Eminem-ից արագ չի կարդում, բայց ի՞նչ պակաս հայկական Eminem է որ: Ռեփում անսապառ մտքեր, այլ ոչ թե հանգեր…

Reincarnation.  Ռոլանդ Գասպարյան, որին անվանում եմ Ռոնալդ ծնված ֆենոմեն.  կարող ես խոսել կակազելով բայց երգել անթերի: Երևանայն երանգ, մեղեդայնություն մի քանիսի մեջ Ռոլանդի կողմից: Առանց ձևերի ու ձևականութայան, պարզ ու բարի, եթերային: Անվերջ երգիր …

Ամբողջացնում է այս ընթերցվող պատկերը DJ Սերժոն՝ մեկտեղելով մի քանիսին և գրելով մյուզիք նրանց տողերին: DJ Սերժոյին հիշում եմ այնքան որքան ես կամ: «Հնություն» որը միշտ թարմ է…

Իմ այս անդրադարձը նույնպես  անտեղի չէ, քանի որ խումբը ներկայացրեց նոր տեսահոլովակ` «Ներքևից»:  Ինձ համար դեռևս չբացահայտված մի փաստ, որ  բոլոր ժամանակներում էլ դերասանները ցանակացել են «լինել» ռեժիսոր: Որոշ դերասաններ ներկայացումներ են բեմադրել, ոմանք ֆիլմեր նկարահանել, դե իսկ այս տեսահոլովակը դերասան Վարշամ Գևորգյանի ստեղծագործությունն է:

Առաջին հայացքից ինձ մի պահ հիշեցնում է Սիայի տեսահոլովակները, կախված տիկնիկներ, պարային պլաստիկ շարժումներ: Տեսահոլովակի հերոսը պարող, մնջախաղի  թատրոնի դերասան Կարեն Խաչատրյանն է: Մարդ ով գերճկուն է՝ ոտքերի մատներից մինչև «մազերի» ծայրերը: Կ.Խաչատրյանի կերպարը մեկն է, ով չի կարողանում քայլել, բայց, փոխարենը, ճկուն պարում է: Նա  սահուն և վարժ պլաստիկ շարժումների միջոցով ամեն անգամ  մեզ ներկայցնում է իրավիճակ-հոգեվիճակը: Հերոս, ով հույս ունի, որ գոնե մեկը երևի իրեն վերևից կտեսնի:

P.S. Դե իսկ մենք ներքևից նայում ենք վերև…

Գայանե Թադևոսյան

Similar Articles

Most Popular

DERMEN HOLDINGS-Ի ՓԱԿ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆ ՈՒ ՀԱՅՏՆԻ ՀՅՈՒՐԵՐԸ

Օրերս, Զաքյան 10 հասցեում գտնվող Պանացեա ռեստորանում տեղի ունեցավ DERMEN HOLDINGS-ի փակ միջոցառումը, որի կազմակերպչական աշխատանքները վստահված էր մեզ: DERMEN HOLDINGS-ը զբաղվում է ռոբոտաշինությամբ, շենքերի...

ԲԱԲԱՅԱՆ 12 ՀԱՍՑԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՑՎԵՑ ՇԱՄՍ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ

Օրերս, Բաբայան 12 հասցեում վերաբացվեց Շամս ստոմատոլոգիական կենտրոնը, որը ներկայացնում է ստոմոտոլոգիական բոլոր  ծառայությունները: Հիմնադիր-տնօրեն, կլինիկայի ղեկավար, բժիշկ, ստոմատոլոգ Սարգիս Շամոյանին շնորհավորելու էին եկել...

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԵՐԳՉՈՒՀԻ ԱՍՏՂԻԿ ՍԱՖԱՐՅԱՆԻ «ԴՈՒ ՈՒԺԵՂ ԵՍ» ՁԱՅՆԱՍԿԱՎԱՌԱԿԻ ՓԱԿ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

Ապրիլի 18-ին Երևանի Best Western Plus - Congress հյուրանոցում տեղի ունեցավ երգչուհի Աստղիկ Սաֆարյանի թվով 4րդ «Դու Ուժեղ ես» խորագրով հերթական ձայնասկավառակի փակ շնորհանդեսը...