Ֆելիքս Խաչատրյան + A.Chilla + Reincarnation + Միշո + DJ Սերժո =Մի Քանի Հոգի
Երբ ասում ես «Մի քանի հոգի» ապա առաջին միտքը, որ գալիս է հայտնի երգերն են: Պետք է թվեմ իմ հավանած ստեղծագործությունները, որոնք համարում եմ իսկապես ստացված և սիրված.
«Աղջիկ, որ չղջիկ է», «Ես քո նման էի», «Հայուհի գեղեցիկ», «Ազգս չարա», «Ճանապարհ», «Անցողիկա», «Ես պահին»:
«Մի քանի հոգի» խումբն ունի դեռևս մեկ ալբոմ, որին շուտով կգումարվի ևս մեկը: Հաճելիէ, որ խումբը չի անում ոչինչ պարզապես անելու համար, իսկ մեր օրերում դա ամենաքիչը հիացմունք է պատճառում: Իմանալ և սիրել այս խմբին, միանգամայն այլ աշխարհներ են: Մի քանի հոգի խումբը ներկայացնում են`
Ֆելիքս Խաչատրյան. հայտնի տողերի հեղինակ, բառախաղի վարպետ՝ ով իր պոետիկ, գրական ձևաչափի մեջ մեզ համար ընթերցում է մտքեր: Ես, թերևս, արդեն բացահայտել եմ Ֆելիքս Խաչատրյանին այս տեսանկյունից` դեռևս 3.33 խմբից: Սրանք հայկական, առանց հայհոյանքի, առանց փողոցային ժարգոնի , գրական-մտային ստեղծագործություններ են: Մեր օրերում շատերն են իրենց համարում ռեփեր, բայց, հարց է առաջանում, այդ նույն մտածողները կարող են արդյոք գրել տողեր, որոնց մեջ կան սուր մտքեր և դրանք տեղ հասցնել: Դե իսկ Ֆելիքս Խաչատրյանն, իրք, վարպետորեն է մոտենում իր գործին: Անսահմանափակ թանաք Ֆ.Խաչատրյանի գրչին և անսահման տարածք նրա մտքերին: Դե իսկ մենք, թերևս, սպիտակ թերթեր դառնանք…
A.Chilla. նա ինձ զարմացնում է իր ստեղծած մյուզիքով ու թերևս իր ոճային ընթերցանությամբ: Թե այս երկուսից, որն է ավելի լավ ստացվում, դեռ միանշանակ չեմ կարող ասել: A.Chilla-ն յուրօրիանակ երանգ է մի քանի հոգու մեջ…
Ռեփեր Միշո. բոլորիս վաղուց հայտնի է նա: Թեթև ձևական հնչերանգներով` յեեհհ, ապէհհ, առոգանությամբ ու հանգավոր ընթերցող, երբեմն անիմաստ մտքերով: Եվ, իհարկե, Eminem-ից արագ չի կարդում, բայց ի՞նչ պակաս հայկական Eminem է որ: Ռեփում անսապառ մտքեր, այլ ոչ թե հանգեր…
Reincarnation. Ռոլանդ Գասպարյան, որին անվանում եմ Ռոնալդ ծնված ֆենոմեն. կարող ես խոսել կակազելով բայց երգել անթերի: Երևանայն երանգ, մեղեդայնություն մի քանիսի մեջ Ռոլանդի կողմից: Առանց ձևերի ու ձևականութայան, պարզ ու բարի, եթերային: Անվերջ երգիր …
Ամբողջացնում է այս ընթերցվող պատկերը DJ Սերժոն՝ մեկտեղելով մի քանիսին և գրելով մյուզիք նրանց տողերին: DJ Սերժոյին հիշում եմ այնքան որքան ես կամ: «Հնություն» որը միշտ թարմ է…
Իմ այս անդրադարձը նույնպես անտեղի չէ, քանի որ խումբը ներկայացրեց նոր տեսահոլովակ` «Ներքևից»: Ինձ համար դեռևս չբացահայտված մի փաստ, որ բոլոր ժամանակներում էլ դերասանները ցանակացել են «լինել» ռեժիսոր: Որոշ դերասաններ ներկայացումներ են բեմադրել, ոմանք ֆիլմեր նկարահանել, դե իսկ այս տեսահոլովակը դերասան Վարշամ Գևորգյանի ստեղծագործությունն է:
Առաջին հայացքից ինձ մի պահ հիշեցնում է Սիայի տեսահոլովակները, կախված տիկնիկներ, պարային պլաստիկ շարժումներ: Տեսահոլովակի հերոսը պարող, մնջախաղի թատրոնի դերասան Կարեն Խաչատրյանն է: Մարդ ով գերճկուն է՝ ոտքերի մատներից մինչև «մազերի» ծայրերը: Կ.Խաչատրյանի կերպարը մեկն է, ով չի կարողանում քայլել, բայց, փոխարենը, ճկուն պարում է: Նա սահուն և վարժ պլաստիկ շարժումների միջոցով ամեն անգամ մեզ ներկայցնում է իրավիճակ-հոգեվիճակը: Հերոս, ով հույս ունի, որ գոնե մեկը երևի իրեն վերևից կտեսնի:
P.S. Դե իսկ մենք ներքևից նայում ենք վերև…
Գայանե Թադևոսյան