+37496288287

ԵԹԵ ԳԱՌԱՆ ՄԻՍ ԵՔ ՓՈՐՁԵԼ ԵՎ ՉԵՔ ՀԱՎԱՆԵԼ, ԴԱ ՊԱՐԶԱՊԵՍ ՎԱՏ ՆԱԽԱԴԵՊ Է ԵՂԵԼ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ. #ԳաՌուն

Չեք հավատա, բայց ես պատկանում եմ այն աղջիկների դասին, ովքեր սիրում են ուտել-խմելու պրոցեսը, սիրում են ոչ ձևական ուտեստներ, այլ , ինչու ոչ, գառան միս ևս… վերջին շրջանում այսքան մեծ արձագանք ունեցած ու ունեցող #ԳաՌուն  արշավը սկզբում զարմացրած, իսկ հիմա հիացմունք առաջացրած աշրավի մասին որոշեցի խոսել   MBG Hospitality ընկերության  PR մենեջեր Աննա Սալոմեի հետ, ով հենց այս արշավի շրջանակներում էլ պարզեց, որ շատ է սիրում գառան միս ուտել: 

– Ողջույն Աննա…

– #Գառուն. ո՞րն է այս բառի և արշավի հիմնական նպատակը, ինչպե՞ս է ծնվել այս միտքը:

– #ԳաՌուն -ը ստեղծելու միտքը ծնվել է այն պահին, երբ մենք՝ MBG Hospitality ընկերության մարքեթինգի աշխատակիցներով, հերթական հանդիպում-քննարկումներից մեկի ժամանակ, զարմացած փաստեցինք, որ  բոլորս էլ սիրում ենք գառան միս: Հետո,  երբ արդեն պարզեցինք, որ դա պարզապես զուգադիպություն չէր, և որ գառան մսի սիրահարներն իրականում բավականին մեծաքանակ են՝ հակառակ մեր ենթադրությունների, որոշեցինք վերցնել մեր ուսերին գառան մսով կերակրատեսակները հանրայնացնելու գործը:

–  Գառան մսից պատրաստված ի՞նչ ուտեստներ եք առաջարկում, որ կարող ենք գտնել միայն ձեր ռեստորաններում:

– #ԳաՌուն –ի շրջանակներում, հաշվի առնելով մեր յուրաքանչյուր ռեստորանի առանձնահատկությունը և հիմնական կոնցեպտը, ստեղծել ենք յուրահատուկ կերակրատեսակներ գառան մսից՝ սազական հենց այդ խոհանոցին: Եթե Ալյասկայում կարող եք փորձել գառան մեջք, գառան մատներ, ապա հայկական խոհանոցով Չինար ռեստորանում մենք Ձեզ կառաջարկենք, օրինակ, խուրջին՝  թարխունով կամ գառան ազդր հաճարով և սնկով: Առաջարկն, իսկապես, բազմազան է ու պիտի ասեմ, որ անգամ մարդիկ, ովքեր կարծում էին, որ գառան միս չեն սիրում, վերանայել են իրենց հայացքները՝  մեզ մոտ հյուրընկալվելուց և #գաՌուն -ի հատուկ մենյուից որևէ բան փորձելուց հետո:

– Աննա՛, հետաքրքիր է, մինչ արշավի սկսելը, ինքդ ուտու՞մ էիր գառան միս, թե քեզ նույնպես մոտիվացրել է թրենդը, որն ինքներդ եք ստեղծել։

– Մինչ այս նախաձեռնությունը, եթե անկեղծ լինեմ, միայն հայկական ավանդական խաշլաման եմ փորձել, այն էլ մատաղի տեսքով: Այսինքն, երբեք գառան միս չեմ կերել իմ նախաձեռնությամբ: Բայց, բոլորովին վերջերս, երբ Հայաստան էին ժամանել միջազգային շատ հայտնի լրատվամիջոցի աշխատակիցները՝ նկարահանելու հայկական խոհանոցին նվիրված հատուկ հոլովակ, կազմակերպեցինք պտուտակի վրա պատրաստվող գառի հյուրասիրություն ու բնականաբար, ինքս էլ փորձեցի: Անչափ համեղ էր՝ անկեղծ եմ ասում: )))

Դրանից հետո,  վստահաբար ինքս պրոպագանդում եմ: Թրենդը նպաստում է պարզապես շատ անդրադառնալ այս թեմային, քանի որ ցանկացած գրառումիցս հետո մեծ քանակությամբ մարդիկ ամենատարբեր բնույթի հարցեր են տալիս և’ գառան մսի, և մեր առաջարկած հատուկ մենյուի մասին:

Ո՞րն է MBG Hospitality -ի հաջորդ նախաձեռնությունը, հնարավո՞ր է, որ գառանը փոխարինի, օրինակ, խոզի միսը:

-Նախաձեռնություններ շատ ունենք, բայց դրանք տարաբնույթ են, և ոչ բոլորն են ֆուդ-թրենդ ձևավորելուն միտված: Մենք, որպես ոլորտում գործող մեծ ընկերություն, խիստ պատասխանատու ենք վերաբերում հայաստանյան ռեստորանային բիզնեսում որևէ բան փոխելու գործին: Ուստի , առաջիկա ծրագրերի մասին դեռևս կխոսենք. դրանք շատ են: Այս պահին միայն ասեմ, որ մինչև տարեվերջ Երևանում կունենանք նոր ռեստորաններ:

– Գիտեմ նաև, որ այս արշավին մասնակից եք դարձրել հայտնի մարդկանց…ի՞նչ տպավորություններ ունեն:

-Օյ, սա բավականին հետաքրքիր թեմա է: Իմ ընկերներից, բարեկամներից շատերն էին պնդում, որ չեն սիրում գառան միս, կամ որ գառան սիրահար չեն, կամ որ վստահ չեն, որ կուզեին փորձել:

Ես բոլոր առարկություններին կամ վարանումներին մեկ պատասխան ունեմ.

«Եթե գառան միս եք փորձել և չեք հավանել, դա պարզապես վատ նախադեպ է եղել Ձեր կյանքում) թույլ տվեք կոտրել այդ կարծրատիպը»:

Հայաստանյան սիրված և ճանաչված մարդկանց արձագանքը մեր գառան հատուկ մենյուին ծանոթանալուց և համտեսից հետո կարող եք տեսնել մեր ռեստորանների ֆեյսբուքյան էջերում: Ֆաինան ու Արամը Նիկոլյան, պարզվեց, որ գառան մսի մեծ սիրահար են, Նատան Բրետել, ով Ավտրալիայում է ապրում և հաճախակի է լինում նաև Նոր Զելանդիայում՝ հայտնի ամենահամեղ գառան մսով, վստահեցրեց, որ մեր առաջարկը մրցունակ է անգամ նորզելանդական մսի հետ: Դե, իսկ մյուսների կարծիքին ինքներդ կարող եք ծանոթանալ արդեն ֆեյսբուքում:

-Վերջում, Ձեր խորհուրդը, ինչու՞ պետք է ուտել գառան միս, ո՞րն է նրա օգտակար հատկութկությունները:

– Գառան միսն , իսկապես,  օգտակար հատկություններով հարուստ միս է՝ դա բոլորին է հայտնի. այն նպաստում է մարդու առողջության պահպանմանը: Գառան միսը հեշտ յուրացվող սպիտակուցներ և վիտամինների հրաշալի աղբյուր է: Այն բարենպաստ ազդեցություն է թողնում սրտանոթային համակարգի վրա, բարձրացնում է հեմոգլոբինի մակարդակը: Բացի այդ, պարունակում է մի շարք E B խմբի վիտամիններ B1 B2 B3 B12 մակրոտարրեր և միկրոտարրեր՝ կալցիում, կալիում, երկաթ, մագնիում, նատրիում, ֆոսֆոր և այլն:

#գաՌուն մենյուի՝ գառան մսով մեր հատուկ կերակրատեսակները ոչ թե «կարելի է փորձել», որովհետև գառան միսն օգտակար է, այլ պետք է փորձել, քանի որ դրանք պարզապես շատ համեղ են:

Նշեմ , որ Գառան մսից պատրաստվող այս ուտեստները կարող եք համտեսել  MBG Hospitality ընկերության կողմից առաջարկվող ցանկացած ռեստորանում:

https://www.facebook.com/mbghospitality/

Հեռ. – 055 002031

Similar Articles

Most Popular

SILAS DESIGN STUDIO-Ի ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ՀԵՏԱԳԱ ԱՆԵԼԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ինտերիերի դիզայնում, ինչպես ճարտարապետությունում, գոյություն ունեն շատ տարբեր ոճեր, որոնք ձևավորվել են տարբեր պատմական դարաշրջններում։  Ինտերիերի դիզայնը (ինտերիերային դիզայն) դիզայնի ճյուղ է, ուղղորդված տարածության...

DERMEN HOLDINGS-Ի ՂԵԿԱՎԱՐԸ ՀԱՆԴԻՊԵՑ ԻՆՏԵՐԻԵՐ ԴԻԶԱՅՆԵՐՆԵՐԻ ԵՎ ՈԼՈՐՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՈԻՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

Երեկ, DERMEN HOLDINGS-Ի հիմնադիր Վահե Զեյնալյանն, ով արդեն տարիներ շարունակ է, ինչ լայն գործունեություն է ծավալում այս ոլորտում, հանդիպեց ճարտարապետների, ինտերիեր դիզայներների, ոլորտի ներկայացուցիչների...

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 26 ՀԱՍՑԵՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԲԱՑՎԵՑ NEW LOOK BEAUT SALON-Ը 

Օրերս, Աբովյան քաղաքում՝ Հանրապետության 26  հասցեում պաշտոնապես բացվեց NEW LOOK BEAUTY  գեղեցկության սրահը: Չնայած սրահն արդեն մեկ տարի է, ինչ գործում է, բայց եվ...