Սիրելի՛ հետևորդներ, այսօր ձեզ եմ պատմելու դիմահարդար Մարինայի մասին, ով մասնագիտությամբ արևելագետ է,բայց իր ուղին նախընտրել է շարունակել դիմահարդարման ճանապարհով:
Մարինայի մասին
– Ողջույն ես դիմահարդար Մարինան եմ, 24 տարեկան։ Արդեն 3 տարի է, ինչ զբաղվում եմ դիմահարդարմամբ։ Մասնագիտությամբ լինելով Արևելագետ, մասնագիտական ուղիս փոխեցի դեպի դիմահարդարումը, ինչն իմ կյանքի ամենակարևոր և ճիշտ որոշումներից էր։ Նշեմ նաև, որ բացի դիմահարդարումից, զբաղվում եմ թարթիչների և հոնքերի լամինացիայով, ինչպես նաև հոնքերի շտկմամբ։ Ավելացնեմ , որ անցկացնում եմ զրոյական դասընթացներ, ունեմ աշակերտներ, ովքեր դասընթացների ավարտին իմ կողմից ստանում են սերտիֆիկատ:
Այս տարվա թրենդների մասին
– Այս տարի ՝ 2022-ին, թրենդային է համարվում բալագույնից մինչև շագանակագույնի բացից մուգ երանգները , ինչպես նաև թաց ՝ գլոս շուրթերին։ Աչքերին ոճային է համարվում սև աղեղների բոլոր ձևերը, ինչպես նաև նեոնային ձևերը։ DG և Versacen խորհուրդ են տալիս օգտագործել վառ երանգներ գծաներկերի համար , իսկ դեմքին թաց տոն՝ նուրբ վարդագույնի երանգներով ։ Իսկ Chanel-ը և Dior-ն առաջարկում են Smokeye -ի նուրբ տարբերակները կիրառել ավելի շատ այս տարի։
Նպատակների մասին
Ինչպես բոլոր մասնագետներն այս և նման այլ ոլորտներում, ես նույնպես իմ հետագա պլաններում ունեմ իմ սեփական ստուդիան հիմնելու միտքը ։ Բացի այդ, պետք է կատարելագործվել մշտապես: Մասնակցել եմ տարբեր դասընթացների՝ անցնելով վերապատրաստումներ: Իհարկե, շատ ունեմ սերտիֆիկատներ տարբեր մասնագետների կողմից, բայց այսքանով չեմ սահմանափակվելու:
Խորհուրդ աղջիկներին
– Խորհուրդ կտամ դեռահաս տարիքում չշտապեն դիմահարդարման հարցում , և նախապատվությունը տան մաշկի խնամքին. շատ ժամանակ փորձում են տարիքային խնդիրները քողարկել խիտ կրեմների միջոցով, ինչը հանգեցնում է ավելի խորը խնդիրների:Հետևաբար , հարկավոր է օգտագործել ամենաթեթև տոնայիններ, և կրկնակի շատ խնամք:
Անհնարին ոչինչ չկա, ուղղակի պետք է քառակի անգամ շատ ջանք ու եռանդ թափել, և չխնայել կոսմետիկ միջոցներ։ Սա այն մասնագիտությունն է, որ միշտ պետք է լինել ժամանակին և թրենդներին համահունչ, չվախենալ ու չհիասթափվել , ու վստահ եմ, որ շատ աշխատանքի արդյունքում կլինեք պրոֆեսիոնալ, այստեղ կարևորը ճաշակը և վառ մտքերն են։
https://www.instagram.com/makeup___marina/