+37496288287

ԳՆԱՑԵ՛Ք ՁԵՐ ԵՐԱԶԱՆՔԻ ՀԵՏԵՎԻՑ՝ ԻՈՆԱ ԽՈՋԱԳՈՐՅԱՆ

21-րդ դարում խնամված լինելը դարձել է բոլորիս համար պարտադիր. ինչպես հիմա ընդունված է ասել, խնամված լինելը միշտ նորաձև է: Այսօր Ձեզ ուզում եմ պատմել հրաշալի մասնագետ, իր գործի վարպետ բժիշկ-կոսմետոլոգ Իոնա Խոջագորյանի մասին, ով արդեն տարիներ շարունակ է , ինչ զբաղվում է կոսմետոլոգիական տարբեր ծառայություններով: Իոնան նաև Արինա իմիջ կենտրոնի հիմնադիրն է, որը մատուցում է բազմաթիվ ծառայություններ:

Իոնայի մասին

-Դեռ փոքր հասակում երազում է դառնալ բժշկուհի, սակայն հայրիկիս որոշմամբ, կամ խորհրդով ընդունվեցի իրավաբանակ ֆակուլտետ, ավարտեցի նաև մագիստրատուրան և մի քանի տարի շարունակ աշխատեցի իմ մասնագիտությամբ: Չնայած նրան, որ արդեն իսկ սկսել էի դասավանդել իմ մասնագիտությամբ, բայց և այնպես մի օր որոշեցի, որ պետք է զբաղվեմ այն ամենով, ինչն ինձ հոգեհարազատ է:  Որոշեցի սովորել կոսմոտոլոգի մասնագիտությունը, որով և հիմա աշխատում եմ:Ընդունվել եմ բժշկական համալսարան, այնուհետև սովորել եմ տարբեր մասնագետների մոտ, սովորել եմ Ամերիկյան բժշկական հաստատությունում, հանդիսանում եմ ամերիկյան կոսմետոլոգների  ասոցիացիայի անդամ:

ծառայությունների ցանկ

– Բոտուլինոթերապիա 2. Դեմքի կոնտուրային պլաստիկա 3. Շուրթերի լիցք 4. Մեզոթերապիա 5. Բիորեվիտալիզացիա 6. Լըպոլիտիկներ 7. Պիլինգներ 8. Դեմքի մաքրում

Աշնան խնամք

-Նախ հասկանանք, թե որ տեսակին է պատկանում մեր դեմքը: Տարբերում են մաշկի 4 տեսակ. ճարպոտ, չոր, նորմալ և խառը կամ կոմբինացված: Մաշկի տեսակը ինքնուրույն որոշելու համար պետք է դեմքից ամբողջությամբ հեռացնել կոսմետիկան և 2 ժամ հետո թղթե անձեռոցիկը հպել դեմքին: Յուղային հետքերի առկայության միջոցով կարող ենք որոշել մաշկի տեսակը: Եթե ոչ մի հետք չեք տեսնում, ուրեմն մաշկը չոր է: Թույլ հետքերի դեպքում մաշկը համարվում է նորմալ: Եթե հետքերը հայտնվում են Т զոնայում, իսկ այտերը չոր են, ուրեմն մաշկը խառն է, կամ ինչպես այլ կերպ ասում են՝ կոմբինացված: Եվ եթե ամեն հպումից առաջանում են հետքեր, ուրեմն մաշկը ճարպոտ է:

Դեմքի ճիշտ մաքրումը գեղեցկության և առողջության հիմնական գործոնն է: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ խնդիրներ ունենալու համար բավական է մեկ անգամ քնել առանց շպարը հեռացնելու: Խորհուրդ է տրվում դեմքը լվանալ գոլ ջրով: Եվս մեկ գաղտնիք, պետք չէ լվացվելու ժամանակ ուժգին տրորել մաշկը, բավական է թույլ մերսման շարժումներ կատարել: Նաև խորհուրդ է տրվում դեմքը լվանալուց հետո օգտագործել տոնիկներ: Կարելի է նաև օգտագործել թեթև սնուցող կրեմներ: Հատուկ խնամք է պահանջում աչքերի շուրջ գտվնող մաշկը: Այն այնքան նուրբ է և զգայուն, որ ցանկալի է օգտագործել միայն այն կրեմները, որոնք նախատեսված են այս հատվածի համար: Շաբաթը 2-3 անգամ պետք է իրականացնենք մաշկի խորը մաքրում սկրաբերի միջոցով: Ցանկալի է նաև օգտագործել արևապաշտպան հավելումներով քսուքներ, անգամ ձմռանը: Շատ տոնային կրեմներ ունեն նշված հավելումը, պարզապես ձեռք բերելուց ուշադիր նայեք բաղադրությունը:

Հետագա ծրագրերի մասին

-Նոր ծրագրերի մասին շատ չեմ խոսի. միայն կասեմ, որ շատ մեծ և ծավալուն աշխատանքներ են տարվում, որի մասին կխոսեմ մի փոքր ուշ:

https://www.instagram.com/your_cosmetolog/

Similar Articles

Most Popular

VIOLET HOME DECOR- Ը 15 ՏԱՐԵԿԱՆ Է

Violet-ը 15 տարեկան է #Violetis15 Այդ առթիվ Վիոլեթ խ/սրահներում միայն 5 օր՝ Նոյեմբերի 11ից-15-ը, գործելու է 15%զեղչ +10% հավելյալ զեղչ` բոլոր քարտապանների համար. նաև խաղարկվելու է...

23-24 октября в Luxio by Akzent состоялось грандиозное мероприятие.

23-24 октября в Luxio by Akzent состоялось грандиозное мероприятие. Главный технолог Luxio Екатерина Гоончаренко презентовала «Пилочный маникюр» и первую дерматокосметическую линию для педикюра и...

ԳՆԱՑԵ՛Ք ՁԵՐ ԵՐԱԶԱՆՔԻ ՀԵՏԵՎԻՑ՝ ԻՈՆԱ ԽՈՋԱԳՈՐՅԱՆ

21-րդ դարում խնամված լինելը դարձել է բոլորիս համար պարտադիր. ինչպես հիմա ընդունված է ասել, խնամված լինելը միշտ նորաձև է: Այսօր Ձեզ ուզում եմ պատմել...