Օրերս, Քաղաք Գյումրիում, տեղի ունեցավ Zavod Music Club-ի պաշտոնական բացումը: Zavod Music Club-ը Գյումրիում գտնվող նորաբաց երաժշտական ակումբ է, որն առանձնանում է իր հետաքրքիր լուսային էֆեկտներով ու յուրօրինակ ինտերիերով:
Նշենք, որ պաշտոնական բացումը լի էր անակնկալներով, որոնցից ամենասպասելին Իվետա Մուկուչյանի համերգային ծրագիրն էր. մեզ հետ զրույցում Իվետան ասաց, որ ուրախ է, որ գտնվում է Գյումրիում , քանի որ շատ է սիրում գյումրեցիներին և պատրաստվում է մեկ օր ևս մայրիկի հետ ժամանակ անցկացնել այստեղ:
Ավելացնենք, որ երեկոն վարում էր սիրված հաղորդավար, դերասան, շոումեն Արսեն Գրիգորյանը: Միջոցառման կազմակերպիչն էր Level event company-ին:
Զավոդի պաշտոնական բացման միջոցառմամբ համերգային ծրագրերի մեկնարկը տրվեց: Մեծ պարահրապարակ, միայն որակյալ խմիչքների առկայությամբ բար և մինչև 800 անձ հյուրընկալելու հնարավորությամբ սրահ:
Նաև նշենք, որ ակումբի կողքին կա բացօթյա հանգստի կանաչապատ գոտի: Ակումբի անվան ընտրությանը հանգել են տարածքի նախկին գործառույթից ելնելով: Զավոդի ներկայիս տարածքը սովետային Հայաստանի օրոք եղել է գործարան:
Դե ինչ. ևս մեկ անգամ շնորհավորում ենք գյումրեցիներին և բոլոր նրանց, ովքեր սիրում են ակումբային կյանքը, սիրում են լավ երաժշտություն և հաճելի ժամանց:
https://www.instagram.com/zavod_music_club/
+37494385185
Proshyan 77/7