+37496288287

ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ -Ը ՆՇԵՑ ԻՐ ՏԱՍԸ ՏԱՐԻՆ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ CashMe ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ՆՈՐ ՀԱՐԹԱԿԸ

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ-ն նշեց իր գործունեության տասը տարին, որոնց ընթացքում ընկերությունը դարձել է Հայաստանում առաջատար վարկային կազմակերպություններից մեկը ինչպես ակտիվների մեծությամբ, այնպես էլ ծառայությունների բազմազանությամբ: Չունենալով մասնաճյուղային ցանց, ընկերությունը ապահովել է հասանելիություն Հայաստանի ամբողջ տարածքում և տրամադրել է շուրջ 100,000 հատ վարկ` 100 մլրդ ՀՀ դրամ ծավալով:

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ-ն մեծ ուշադրություն է դարձնում Վերականգնվող էներգետիկայի զարգացման ծրագրերին և այսօր հանդիսանում է նման նախագծերի խոշորագույն մանրածախ ֆինանսավորողը: Առաջադեմ գաղափարները բիզնես նախագծերի վերածելու նպատակով կազմակերպությունը շարունակաբար ֆինանսական աջակցություն է ցուցաբերում ստարտափ ընկերություններին: Մասնավոր կապիտալով աշխատող Վարկային կազմակերպությունների շարքում Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ-ն առաջինն էր , ով թողարկեց պարտատոմսեր, որոնց նկատմամբ պահանջարկն արդեն 5 տարի գերազանցում է առաջարկվող ծավալին:

Որպես սոցիալապես պատասխանատու ընկերություն՝ կազմակերպությունն իրականացում է բազմաթիվ սոցիալական և բնապահպանական ծրագրեր: Լինելով առցանց հայկական վարկային կազմակերպություն՝ Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ-ն այսօր ներկայացրեց առցանց վարկավորման իր նոր հարթակը՝ CashMe-ն, որի միջոցով վարկավորման ծառայությունների են մատուցվելու շուրջօրյա 24/7 սկզբունքով՝ հասանելիություն ապահովելով ամբողջ աշխարհում: Ընդամենը մուտքագրված անձնագրային տվյալների հիման վրա հավելվածն ավտոմատ եղանակով հայտնում է վարկի գումարի հասանելի չափի վերաբերյալ: Վարկի ստացումն էլ առավելապես պարզեցված է և հարմարեցված՝ հաճախորդների ժամանկը խնայելու համար:

Գումարը կարելի է ստանալ ինչպես կանխիկ եղանակով՝ վճարման տերմինալների և բջջային օպերատորների միջոցով օրվա ցանկացած ժամին, այնպես էլ անկանխիկ՝ բանկային քարտի միջոցով: CashMe հարթակի ստեղծման պրոյեկտի ղեկավար Սամվել Մարգարյանն իր խոսքում նշեց, որ միջոցառումն, ըստ էության , իրենց 1 տարվա աշխատանքի ամփոփումն է և իրենից ներկայացնում է ավանդական վարկային կազմակերպության վերափոխում էլեկտրոնային հարթակի , որն ուղղված է վարկավորման բնագավառում մարդկանց հարմարավետության բարձրացմանը: Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ-ն ակտիվորեն շարունակում է իր վարկային գործիքների թվայնացման գործընթացը, որի վերջնական նպատակն է իր հաճախորդներին բարձրորակ ֆինանսական ծառայությունների մատուցումը և ֆինանսական միջոցների հասանելիության ապահովումը:

https://www.facebook.com/GlobalCreditUCO/

https://www.instagram.com/globalcredit.am/

\    

          

 

Similar Articles

Most Popular

MULTI MAGIC MALL-ՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԲԱՑՎԵՑ KOTON ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲՐԵՆԴԻ ՍՐԱՀԸ

Աշխարհահռչակ ճանաչում ունեցող Koton-ն  առաջին անգամ պաշտոնապես բացվել է Հայաստանում` Մեջիք Մոլում: Koton բրենդի պատմությունը սկիզբ է առել 1988 թվականին` ընդամենը 25 քառակուսի մետր...

KILEJIAN’S BEAUTY LOUNGE-Ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ ՍԱՐՅԱՆ 26/3 ՀԱՍՑԵՈՒՄ

Սարյան 26/3 հասցեում օրերս պաշտոնապես բացվեց KILEJIAN'S BEAUTY LOUNGE-ի թվով 2-րդ սրահը. առաջին սրահը  Նալբանդյան 3 հասցեում է,որը գործում է շուրջ 5 տարի:Նշենք, որ...

TRUEZARD ՍՐԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ՝ ԽԱՆՋՅԱՆ 33 ՀԱՍՑԵՈՒՄ

Օրերս, Խանջյան 33 հասցեում պաշտոնապես բացվեց TRUEZARD խանութ-սրահը: Թրուզարդ fashion brand-ը ստեղծվել է 2021 թվականին և գլխավոր նպատակը եղել է, վեր հանել մագաղաթյա և...