+37496288287

ԳԱՐԻ ՔՅՈՍԱՅԱՆԻ ՆՈՐ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ԿՀՆՉԻ ՋԱԶԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ

18217082_1387835661279359_902980547_n

Կոմպոզիտոր, ջազային դաշնակահար և երգեհոնահար Գարի Քյոսայանի նոր ստեղծագործությունը կհնչի Ջազի միջազգային օրվան նվիրված համերգին: Ապրիլի 30-ին Կասկադ համալիրի տարածքում տեղի կունենա բացօթյա համերգ, որին հանդես կգա նաև Քյոսայանի հայաստանյան քառյակը:

«Ես ելույթ եմ ունենալու այդ միջոցառմանն Hammond B3 երգեհոնով, որը բերել եմ ինձ հետ ԱՄՆ-ից: Առաջին անգամ պետք է հնչի ստեղծագործություն, որը գրել եմ վերջերս` հատուկ նվիրված Ջազի օրվան: Այն կոչվում է Day of my dream («Իմ երազելու օրը»): Բավականին հետաքրքիր ստեղծագործություն է»,-մեզ հետ զրույցում նշեց Գարի Քյոսայանը:
Համերգային երեկոյի ընթացքում ունկնդրին կներկայացվեն Գարի Քյոսայանի սիրված և հայտնի ստեղծագործությունները, ինչպես նաև ամերիկյան և այլ ազգի հայտնի ջազ կոմպոզիտորների գործեր:

Տեղեկացնենք, որ Քյոսայանի հայաստանյան քառյակի կազմում բացի նրանից հանդես են գալիս Ալլա Սահակյանը (վոկալ), Մարատ Հակոբյանը (սաքսոֆոն), Արթուր Նազարյանը (բաս կիթառ),Արմեն Մովսիսյանը (հարվածային գործիքներ):
Գարի Քյոսայանը շեշտում է, որ իր համար գերագույն հաճույք է նվագելը ոչ միայն աշխարհահռչակ ամերիկյան ջազմենների, այլև հայ երիտասարդության հետ, ինչը պակաս ոգևորիչ չէ:

Ապրիլի 30-ին նշվում է Ջազի միջազգային օրը: Ջազն ի հայտ է եկել 19-րդ դարի վերջին ու 20-րդ դարի սկզբին որպես աֆրիկյան և եվրոպական մշակույթների սինթեզ և առ այսօր շարունակում է մնալ երաժշտական արվեստի բացառիկ ձև, որը միավորում է ազգերին, վերացնում սահմանները մարդկանց և պետությունների միջև:

Similar Articles

Most Popular

SILAS DESIGN STUDIO-Ի ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ՀԵՏԱԳԱ ԱՆԵԼԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ինտերիերի դիզայնում, ինչպես ճարտարապետությունում, գոյություն ունեն շատ տարբեր ոճեր, որոնք ձևավորվել են տարբեր պատմական դարաշրջններում։  Ինտերիերի դիզայնը (ինտերիերային դիզայն) դիզայնի ճյուղ է, ուղղորդված տարածության...

DERMEN HOLDINGS-Ի ՂԵԿԱՎԱՐԸ ՀԱՆԴԻՊԵՑ ԻՆՏԵՐԻԵՐ ԴԻԶԱՅՆԵՐՆԵՐԻ ԵՎ ՈԼՈՐՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՈԻՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

Երեկ, DERMEN HOLDINGS-Ի հիմնադիր Վահե Զեյնալյանն, ով արդեն տարիներ շարունակ է, ինչ լայն գործունեություն է ծավալում այս ոլորտում, հանդիպեց ճարտարապետների, ինտերիեր դիզայներների, ոլորտի ներկայացուցիչների...

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 26 ՀԱՍՑԵՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԲԱՑՎԵՑ NEW LOOK BEAUT SALON-Ը 

Օրերս, Աբովյան քաղաքում՝ Հանրապետության 26  հասցեում պաշտոնապես բացվեց NEW LOOK BEAUTY  գեղեցկության սրահը: Չնայած սրահն արդեն մեկ տարի է, ինչ գործում է, բայց եվ...