«Բեյբի ՍՊԱ»-ն մանկական հիդրոմերսման և մերսման մասնագիտացված կենտրոն է , որտեղ ստեղծված են բոլոր պայմանները հիդրոմերսման և ընդհանուր մերսման ճիշտ կազմակերպման համար: Հատուկ ընտրված լողավազանները, հիդրոմերսման սարքերը, ընդհանուր մերսման յուղերը ձեռք են բերված արտասահմանյան հայտնի մասնագիտացված բրենդներից: Լողավազաններն ընտրված են միջազգային չափանիշներին համապատասխան: Կենտրոնի ծառայություններից կարող են օգտվել 0-6 տարեկան երեխաները:
Մերսումներն անցկացվում են փորձառու բժիշկ-կինեզոլոգների կողմից: Կենտրոնի հիմնադիր Սյուզի Բեյբության-ի հետ զրույցում տեղեկացանք , որ սպա կենտրոնը հիմնադրվել է իր և իր ամուսնու նախաձեռնությամբ.
« Վրաստանում առաջին անգամ տեսնելով սպա կենտրոն , որոշեցինք Հայաստանում նույնպես հիմնել այդպիսի կենտրոն, որը կլինի ավելի նորացված : Ուսումնասիրելով տարբեր երկրների փորձն ու տեսնելով , որ ամենազարգացած կենտրոնները գործում են Չինաստանում և Թաիլանդում , ավելի մանրամասն ծանոթացանք այդ երկրների սպա կենտրոններին, դրանց վեբ – կայքերին և , յուրաքանչյուրից մի փոքր բան վերցնելով, 6 ամիս առաջ հիմնեցինք այս սպա կենտրոնը: Անվանումը հատուկ է ընտրված , որպեսզի բոլորի համար պարզ լինի: 6 ամսվա ընթացքում փորձել ենք անել ամեն ինչ , որ երեխաների համար իդեալական վայր ստեղծենք : Կենտրոնում տեղադրված են հատուկ բժշկական հատակներ , բոլոր սենյակներում առկա են տեսախցիկներ և ապահովված են բոլոր պայմանները , որպեսզի ծնողները կարողանան իրենց երեխաներին վստահել մեր մասնագետներին , և այդ մեկ ժամը վայելել՝ օգտվելով սրահի կողմից տրվող հյուրասիրությունից : Ավելացնեմ նաև, որ պրոցեդուրայի ընթացքում անհրաժեշտ բոլոր պարագաները ներառված են փաթեթի արժեքի մեջ : Կենտրոնի մասնագետներն ընտրվել են 4 ամսվա ընթացքում : 50 հոգուց ընտրել ենք 10-12 մասնագետ : Բոլոր մասնագետներն ունեն բարձր որակավորում , անցել են երկար փորձաշրջան և լիովին պատրաստ են երեխաների հետ աշխատելու համար : Ինչ վերաբերում է կենտրոնը ընդլայնելուն, նշեմ , որ ունենք մտադրություն ավելի մեծ տարիքի երեխաների համար կենտրոններ ստեղծել , նույնիսկ պլանավորում ենք ցանց հիմնել ոչ միայն Հայաստանում , այլ նաև ուրիշ երկրներում: Քանի որ առջևում հունիսի 1-ն է, մենք այդ օրը կազմակերպելու ենք 2 միջոցառում: Մեկը տեղի կունենա հենց «Բեյբի ՍՊԱ»-ում , որտեղ կլինեն անակնկալներ երեխաների համար ՝ կոնֆետներ, փուչիկներ… Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել , և նշեմ, որ այդ օրը մեկ անգամյա այցերի համար գործելու է 50% , իսկ փաթեթների համար՝ 10% զեղչ: 10% զեղչը գործելու է նաև Citizen-ում, որտեղ առաջարկելու ենք ուրիշ սպա ծառայություններ՝ աղջիկների համար մատնահարդարում , մազերի հյուսք , երեխաների դեմքի նկարներ և բազում այլ անակնկալներ»:
Այսպիսով , «Բեյբի սպա»-ն իդեալական վայր է և՛ երեխաների, և՛ նրանց ծնողների համար: Այստեղ ապահովված են բոլոր սանիտարահիգիենիկ պայմանները : Հատուկ ընտրված դիզայնը, գույները, կահավորումը, երաժշտությունը և բարձրակարգ սպասարկումը «Բեյբի ՍՊԱ» կենտրոնում ստեղծում են հանգիստ և դրական մթնոլորտ: Կենտրոնում գործում են տարբեր փաթեթներ՝ մերսում+ֆիզկուլտուրա, անհատական և խմբակային լող, հիդրոմերսում , մերսում+ հիդրոմերսում և վարսահարդարում: Ինչպես նաև գործում է նվեր ՝ հաճախորդի ընտրությամբ ՝ հավելյալ մեկանգամյա այցի հնարավորություն կա՛մ վարսավիրանոց, կա՛մ լողի պարապմունք, կա՛մ մերսման սրահ:
https://www.facebook.com/babyspaarmenia/
https://www.instagram.com/baby_spa_armenia/
Հեռ. ՝ 044 706040
Հասցե՝ Ալեք Մանուկյան 8/2