+37496288287

ԲԱՅՐՈՆ 12 ՀԱՍՑԵՈՒՄ ԱՅՍՈՒՀԵՏ ԿԳՈՐԾԻ «ԼայնԱրտ» ՍՏՈՒԴԻԱՆ

Բայրոնի 12 հասցեում այսուհետև կգործի «ԼայնԱրտ» ստուդիան։ Այն իր դռները պաշոնապես բացեց ընկերների և հարազատների նեղ միջավայրում, գեղեցիկ և տաքուկ մթնոլորտում։

Տոնական ժապավենի կտրման արարողությունից հետո, հյուրերը շրջեցին սրահում , օգտվեցին համեղ հյուրասիրությունից և ճաշակեցին Gevorkian Winery ընկերության գինիները : Երեկոյի ընթացքում բարձր տրամադրությունը ապահովեց The band-ը՝ Կարինա Առուստամյանի գեղեցիկ կատարումներով: Նաև կազմակերպվել էր խաղարկություն , որի հաղթողներին տրվեցին սրահի ծառայություններից օգտվելու նվեր քարտեր: Երեկոյի ավարտին տեղի ունեցավ Paty’s Cake-ի կողմից պատրաստված յուրօրինակ տոնական տորթի կտրման արարողությունը:

Այստեղ յուրաքանչյուր կին, անկախ տարիքից, կգտնի իր յուրահատկությունը։

ԼայնԱրտն առաջարկում է դիմահարդարի,վարսահարդարի,մատնահարդարի ծառայություններ։ Այստեղ իրականացվում է նաև թարթիչների լիցք, հոնքերի լամինացիա և շտկում՝ այդ ամենը համեմված մեծ սիրով և իրենց աշխատանքի հանդեպ պատասխանատվությամբ և նվիրումով։

Սրահի համահիմնադիրներ Մարիաննա Ղարիբյանը և Գայանե Հունանյանը երկար տարիներ զբաղվում են դիմահարդարման արվեստով և գիտեն, որ յուրաքանչյուր կին գեղեցիկ է յուրովի, պարզապես պետք է ընդգծել նրա առավելություններն ու կոծկել թերությունները։ ԼայնԱրտը, որ թարգմանաբար  գծային արվեստ է նշանակում, ստեղծված է հենց այդ նպատակի համար։

Սրահում յուրաքանչյուր հաճախորդի հանդեպ կցուցաբերվի անհատական մոտեցում։ Չէ՞ որ բոլոր հարմարությունները ստեղծված են։ Գեղեցիկ և հարմարավետ ինտերիեր, ճիշտ ընտրված գույներ և, որ ամենակարևորն է, հաճելի սպասարկում։ Սրահում տիրում է ջերմ, ընտանեկան մթնոլորտ։ Գեղեկության վարպետները պատրաստ են ստեղծել Ձեր յուրահատուկ կերպարը՝ չկորցնելով Ձեր առանձնահատկությունը։ Ի դեպ, աշխատում են բացառապես որակյալ և թրենդային նյութերով։ Առանձնահատուկ կարևորություն են տալիս մաքրությանն ու ախտահանմանը։ Սրահում գործում է ստերիլիզացման հատուկ սենյակ, որը թափանցիկ է հաճախորդների համար։

Նշենք նաև, որ այստեղ ներկայացված են  Nelli Queen jewerly-ի գլխազարդերի եզակի և նրբաճաշակ նմուշները:

ԼայնԱրտում գործում է դպրոց-ստուդիա, որտեղ իրենց գործում վաղուց հմտացած մասնագետները կդասավանդեն դիմահարդարում, վարսահարդարում, մատնահարդարում և թարթիչների լիցք։

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ աղջիկներին՝ մաղթելով մի շարք հաջողություններ և հավատարիմ հաճախորդներ: Վայելե՛ք լուսանկարները, իսկ տեսանյութը կտեղադրենք քիչ ուշ :

ԼայնԱրտ` գեղեցկությունն ընդգծելու արվեստ։

https://www.instagram.com/lineart.armenia/

Հասցե ՝ Բայրոն 12

Հեռ. ՝043022000

⏰09:00-20:00

   

 

 

 

 

 

 

 

Similar Articles

Most Popular

SILAS DESIGN STUDIO-Ի ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ՀԵՏԱԳԱ ԱՆԵԼԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ինտերիերի դիզայնում, ինչպես ճարտարապետությունում, գոյություն ունեն շատ տարբեր ոճեր, որոնք ձևավորվել են տարբեր պատմական դարաշրջններում։  Ինտերիերի դիզայնը (ինտերիերային դիզայն) դիզայնի ճյուղ է, ուղղորդված տարածության...

DERMEN HOLDINGS-Ի ՂԵԿԱՎԱՐԸ ՀԱՆԴԻՊԵՑ ԻՆՏԵՐԻԵՐ ԴԻԶԱՅՆԵՐՆԵՐԻ ԵՎ ՈԼՈՐՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՈԻՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

Երեկ, DERMEN HOLDINGS-Ի հիմնադիր Վահե Զեյնալյանն, ով արդեն տարիներ շարունակ է, ինչ լայն գործունեություն է ծավալում այս ոլորտում, հանդիպեց ճարտարապետների, ինտերիեր դիզայներների, ոլորտի ներկայացուցիչների...

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 26 ՀԱՍՑԵՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԲԱՑՎԵՑ NEW LOOK BEAUT SALON-Ը 

Օրերս, Աբովյան քաղաքում՝ Հանրապետության 26  հասցեում պաշտոնապես բացվեց NEW LOOK BEAUTY  գեղեցկության սրահը: Չնայած սրահն արդեն մեկ տարի է, ինչ գործում է, բայց եվ...