+37496288287

«Արմենիա Վայն» ընկերության բացառիկ նմուշի՝ «V&M» հայկական կոնյակի շնորհանդեսը

Նոյեմբերի 25-ին՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում , տեղի ունեցավ «Արմենիա Վայն» ընկերության բացառիկ նմուշի՝ «V&M» հայկական կոնյակի շնորհանդեսը. միաձուլվեցին կոնյակն ու բալետը․ ներկաներն առաջին անգամ վայելեցին «Արմենիա Վայն» ընկերության 10 տարվա աշխատանքի արդյունքը և «Կարապի լիճը» բալետը։

«V&M» ձեռակերտ կոնյակը Վարդանյան եւ Մկրտչյան ընտանիքների՝ հայրենիքի հանդեպ սիրո, նվիրումի եւ հոգատարության մարմնացումն է, այն 10 տարի հնացել է Արամ Խաչատրյանի հանճարեղ մեղեդու ներքո։

Ավելի քան 15 տարի գործունեություն ծավալելով հայկական և համաշխարհային շուկայում և զբաղեցնելով առաջատար դիրքեր՝ «Արմենիա Վայն» ընկերությունը հանրությանը վերջապես ներկայացավ կոնյակով, որը Հայաստանն աշխարհին նորովի ներկայացնելու բացառիկ նմուշ է։Կան արժեքներ, որոնք չեն ճանաչում ժամանակի եւ տարածության սահմաններ, հենց այդ արժեքներն էլ դառնում են դասական ու մշտապես արդիական։ Այդպիսի արժեքներից է «V&M» հայկական կոնյակը, սիմֆոնիա՝ ստեղծված հայկական եւ ֆրանսիական կոնյակագործության լավագույն ավանդույթների միաձուլումից։

«V&M» կոնյակն իրապես անկրկնելի է իր էությամբ։ Նրա մեջ ամփոփված են հայկական տերուարի համային և բուրային բոլոր առանձնահատկությունները, որոնք այնքան ներդաշնակորեն միախառնվել են ֆրանսիական տեխնոլոգիաների հետ։ Որպես կարևորագույն և որոշիչ նոտա՝  հայկական կոնյակը հնացրել են ֆրանսիական 80-100 տարեկան կաղնեփայտե տակառներում։

Տարիներ շարունակ գինեգործության ոլորտում բարձր նշաձող սահմանելելով ՝ ընկերությունն այժմ սկսում է հայկական կոնյակագործության բացառիկ շրջան՝ պատմելով աշխարհին Հայաստանի մասին՝ կոնյակի բույրով։

Նշեմ, որ Դեկտեմբերի 1-ից հանրապետության լավագույն վաճառասրահներում դուք արդեն կարող եք գտնել «V&M» հայկական կոնյակը։

Armenia Wine Company

https://armeniawine.am/hy/

Similar Articles

Most Popular

MULTI MAGIC MALL-ՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԲԱՑՎԵՑ KOTON ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲՐԵՆԴԻ ՍՐԱՀԸ

Աշխարհահռչակ ճանաչում ունեցող Koton-ն  առաջին անգամ պաշտոնապես բացվել է Հայաստանում` Մեջիք Մոլում: Koton բրենդի պատմությունը սկիզբ է առել 1988 թվականին` ընդամենը 25 քառակուսի մետր...

KILEJIAN’S BEAUTY LOUNGE-Ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ ՍԱՐՅԱՆ 26/3 ՀԱՍՑԵՈՒՄ

Սարյան 26/3 հասցեում օրերս պաշտոնապես բացվեց KILEJIAN'S BEAUTY LOUNGE-ի թվով 2-րդ սրահը. առաջին սրահը  Նալբանդյան 3 հասցեում է,որը գործում է շուրջ 5 տարի:Նշենք, որ...

TRUEZARD ՍՐԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ՝ ԽԱՆՋՅԱՆ 33 ՀԱՍՑԵՈՒՄ

Օրերս, Խանջյան 33 հասցեում պաշտոնապես բացվեց TRUEZARD խանութ-սրահը: Թրուզարդ fashion brand-ը ստեղծվել է 2021 թվականին և գլխավոր նպատակը եղել է, վեր հանել մագաղաթյա և...