+37496288287

ԱՐԱՄԻ 4/3 ՀԱՍՑԵՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԻՐ ԴՌՆԵՐԸ ԲԱՑԵՑ BEEFORCE VR CAFE CLUB-Ը

Արամի 4/3 հասցեում պաշտոնապես իր դռները բացեց Beeforce VR Cafe club-ը: Ինքս խաղերի սիրահար չեմ, բայց , երբ հիմնադիրները բացատրեցին ինձ, թե ինչի մասին է խոսքն ու  առաջին անգամ խաղացի, հասկացա, որ սա դառնալու է իմ և,  վստահ եմ, որ բոլորի ամենասիրելի ժամանցի վայրերից մեկը մեր քաղաքում :  Երեկոն լի էր հետաքրքիր և հիշարժան պահերով: Ժապավենի կտրման արարողությունից հետո հյուրերին ուղեկցեցին սրահ ՝ օգտվելու համեղ հյուրասիրությունից և խաղալու ամենատարբեր VR խաղերը: Հիմնադիրներին շնորհավորելու էին եկել շոու-բիզնեսի մի շարք ներկայացուցիչներ, հարազատներ, ընկերներ , բարեկամներ: Դե իսկ վերջում տեղի ունեցավ տոնական տորթի կտրման արարողությունը: Երեկոյի բարձր տրամադրությունն ապահովեց DJ SMOKE-ը:

Դե ինչ, VR club-ում դուք կարող եք տեղափոխվել վիրտուալ իրականություն ,վայելել ամենավերջին VR խաղերը և անցկացնել անմոռանալի ժամանց: Այստեղ ամեն ինչ հնարավոր է դառնում: Սրահը համալրված է ամենավերջին սարքերով , ինչը հնարավորություն է ընձեռում ազատ և անկաշկանդ շարժվել և ստանալ յուրահատուկ զգացողություններ :

Իսկ կից գործող սրճարանում դուք կարող եք վայելել ամենահամեղ ուտեստները: Հիմնադիրների խոսքով՝ Beeforce VR club-ը ստեղծվել է Հայաստանը աշխարհի զարգացումներին համընթաց պահելու և ժամանցը ավելի հետաքրքիր ու հիշարժան դարձնելու համար .

«Սրահի անվանումը թարգմանաբար նշանակում է մեղվի ուժ և կապված է աշխատասիրության հետ : Մենք առաջարկում ենք ամենաբազմազան խաղերը տարբեր տարիքային խմբերի համար: Սրահում առկա wireless համակարգը միակն է Հայաստանում և թույլ է տալիս ազատ և անկաշկանդ տեղաշարժվել: Խաղերը շատ տարբեր են ՝ ուսուցողական ծրագրեր, արվեստի , երաժշտության հետ կապված խաղեր , որոնց մեջ կարևորվում է մարդկանց շփումը և սոցիալական կապը : Օրինակ Job Simulator , Rec Room խաղերը հնարավորություն են տալիս երեխաներին անել այն, ինչ չեն կարող անել իրական կյանքոմ , ինչը դարձնում է նրանց ավելի տեղեկացված և փորձված: VR club-ը նաև առաջինն է Հայաստանում, որը զբաղվում է VR ծառայությունների առաքումով: Մեր մասնագետները ստեղծում են VR խաղային զոնաներ , որոնք հնարավոր է տեղադրել ցանկացած վայրում :Սրահին կից գործում է սրճարան , որտեղ առաջարկվում են ամենատարբեր ֆիրմային ուտեստները: Նաև գործում են փաթեթներ ծնունդների և այլ կորպորատիվ միջոցառումների համար»:

Beeforce VR cafe club-ը աշխատում է ժամը 10-ից մինչև 24:00, իսկ մյուս շաբաթ՝ մինչև 16:00 այցելելու դեպքում, կգործի 50 % զեղչ: Դե ինչ, համեցեք Beeforce VR club ՝ անցկացնելու խելահեղ և բացահայտումներով լի ժամանց:

https://www.facebook.com/beeforcevr/

https://www.instagram.com/beeforce_vr_cafe/

   

Similar Articles

Most Popular

SILAS DESIGN STUDIO-Ի ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ՀԵՏԱԳԱ ԱՆԵԼԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ինտերիերի դիզայնում, ինչպես ճարտարապետությունում, գոյություն ունեն շատ տարբեր ոճեր, որոնք ձևավորվել են տարբեր պատմական դարաշրջններում։  Ինտերիերի դիզայնը (ինտերիերային դիզայն) դիզայնի ճյուղ է, ուղղորդված տարածության...

DERMEN HOLDINGS-Ի ՂԵԿԱՎԱՐԸ ՀԱՆԴԻՊԵՑ ԻՆՏԵՐԻԵՐ ԴԻԶԱՅՆԵՐՆԵՐԻ ԵՎ ՈԼՈՐՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՈԻՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

Երեկ, DERMEN HOLDINGS-Ի հիմնադիր Վահե Զեյնալյանն, ով արդեն տարիներ շարունակ է, ինչ լայն գործունեություն է ծավալում այս ոլորտում, հանդիպեց ճարտարապետների, ինտերիեր դիզայներների, ոլորտի ներկայացուցիչների...

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 26 ՀԱՍՑԵՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԲԱՑՎԵՑ NEW LOOK BEAUT SALON-Ը 

Օրերս, Աբովյան քաղաքում՝ Հանրապետության 26  հասցեում պաշտոնապես բացվեց NEW LOOK BEAUTY  գեղեցկության սրահը: Չնայած սրահն արդեն մեկ տարի է, ինչ գործում է, բայց եվ...