+37496288287

“ԱՎԱՆՏԱ” ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

22068686_1490249434389442_1510802950_o
“Ավանտա” թարգմանաբար նշանակում է առաջ: Սա լավագույնս արտացոլում է բժշկական կենտրոնների ցանցը, որն առաջնորդվում է միայն առավել առաջադեմ և նորարարական բժշկական տեխնոլոգիաների կիրառմամբ:
_DSC3400
 
2002 թ-ին “Ավանտա” կիլինիկայի հիմնադրման հիմնական նպատակն էր Հայաստանի Հանրապետությունում զարգացնել և խթանել ստոմատոլոգիայի և կոսմետոլոգիայի բնագավառում ժամանակակից տեխնոլոգիաների և մեթոդների կիրառումը: 2004 թ-ին կենտրոնը վերանվանվեց “Ավանտա” ատամնային իմպլանտացիայի մասնագիտացված կենտրոնի: Տարիների ընթացքում ժամանակակից ստոմատոլոգիայի կլինիկական կենտրոնը հազարավոր առողջ և անկաշկանդ ժպիտներ է նվիրել մեր համաքաղաքացիներին և մեր երկրի այցելուներին: Կենտրոնը հագեցված է ամենաժամանակակից գերմանական ատամնաբուժական սարքավորումներով և ախտորոշման թվային տեխնոլոգիաներով` ծառայել և ծառայում է , որպես օրինակելի չափանիշ մեր երկրի շատ ստոմատոլոգների համար: Այսօր կլինիկայում պացիենտները կարող են ստանալ ցանկացած տեսակի ստոմատոլոգիական բուժօգնություն իր ամբողջ ծավալով, սկսած բազմապրոֆիլ ախտորոշումից և բոլոր փուլերի պլանավորումից մինչև բուժ. ծառայություններ` հիգիենտիստների, թերապևտների, օրթոպեդների, վիրաբույժների, օրթոդոնտիստների, իմպլանտոլոգների և ատամնատեխնիկների մասնակցությամբ: 
_DSC3392
 “Ավանտա”-ի ամենամեծ ձեռքբերումը նախատրամադրվածությամբ լցված նվիրյալ բժիշկների թիմն է, որոնք պատրաստակամ և ջանասիրաբար անդադար աշխատում են ցանկալի արդյունքին հասնելու համար, այն է՝ անկաշկանդ ժպիտներ և բավարարված այցելներ:
Նշենք նաև, որ բժիշկները մշտապես անցնում և շարունակում են ամեն տարի անցնել որակավորման տարբեր դասընթացներ,մասնակցում են հնարավոր բոլոր միջազգային համագումարներին և տարբեր կոնֆերանսներին: Միայն դրանց թիվը անցնում է մի քանի հարյուրից և միայն թվարկումը մի քանի էջ կզբաղեցնի: Դուք կարող եք ծանոթանալ  բժիշկների վկայականներին, դիպլոմներին, որակավորումների սերիտիֆիկատներին և հայտնագործությունների արտոնագրերին այցելելով մեր կլինիկա:
5 _DSC3383
11 46 IMG_2210
Պետք է նշել մի շատ կարևոր փաստ, որ այստեղ  խոսում են 6 լեզվով: Այսօր Ավանտան սպասարկում է օտարերկրյա դեսպանությունների և միջազգային տարբեր կազմակերպությունների աշխատակիցներին: Հիմնադրման օրվանից մինչ այսօր, Ավանտայում բազմիցս կազմակերպվել են  համաժողովներ, սեմինարներ և վարպետության դասընթացներ տարբեր թեմաներով՝ ընդգրկելով իրենց  արտասահմանյան գործընկերներին:
Դե ինչ, ավելացնեմ նաև, որ այսուհետ ManeHblog-ը սիրով կհամագործակցի  ԱՎԱՆՏԱ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ հետ.  ձեզ կներկայացնեմ տեսանյութեր, ֆոտոպատմություններ , live միացումներ, որոնց օգնությամբ դուք ևս մեկ անգամ կհամոզվեք, որ Հայաստանում չկա միակը: Ավանտայի օգնությամբ ձեր խնդիրներին միանգամից կտրվի արդյունավետ լուծումներ:
Հասցե:Հերացի 1/1
Հեռ.: 012 32 32 32

Similar Articles

Most Popular

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 26 ՀԱՍՑԵՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԲԱՑՎԵՑ NEW LOOK BEAUT SALON-Ը 

Օրերս, Աբովյան քաղաքում՝ Հանրապետության 26  հասցեում պաշտոնապես բացվեց NEW LOOK BEAUTY  գեղեցկության սրահը: Չնայած սրահն արդեն մեկ տարի է, ինչ գործում է, բայց եվ...

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՍԹՐԱՅՔԲՈԼ ԽԱՂԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է

Վերին անտառային 144/3 հասցում պաշտոնապես բացվեց HOTPUBG սրահը, որը ներկայացնում է Սթրայքբոլ  համաշխարհային ճանաչում ունեցող ռազմական-սպորտային խաղը: Պաշտանական բացմանը մեզ էր սպասվում մի շարք անակնկալներ,...

DERMEN HOLDINGS-Ի ՓԱԿ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆ ՈՒ ՀԱՅՏՆԻ ՀՅՈՒՐԵՐԸ

Օրերս, Զաքյան 10 հասցեում գտնվող Պանացեա ռեստորանում տեղի ունեցավ DERMEN HOLDINGS-ի փակ միջոցառումը, որի կազմակերպչական աշխատանքները վստահված էր մեզ: DERMEN HOLDINGS-ը զբաղվում է ռոբոտաշինությամբ, շենքերի...